Նստացույցը գոնե Բրիտանիայի, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների առաջ արեք. ուժի կիրառումը լավ էլ ընդունում են. քաղաքագետ
ԲլոգոսֆերաՆստացույց եք անում, գոնե Բրիտանիայի, ԱՄՆ և ԵՄ դեսպանատների առաջ դա արեք՝ իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ճիշտ է, մեծ քաղաքականության մեջ էմոցիաներ ու խիղճ չկա, այլ կան շահեր ու Ալիևը Արևմուտքի աջակցությամբ է Արցախի շրջափակումը կազմակերպել, ԵՄ ներկայացուցիչն էլ Խանքենդի անվանումն է օգտագործում, ու Աղդամից են ուզում ճանապարհ բացել, Հայաստանում իրենց գործակալին էլ Պրահայում ճանաչել տվեցին Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը, սակայն այստեղ կա մի նրբություն:
Արևմուտքը հանդես է գալիս արժեքներից, դեմոկրատիայի ու ավտորիտարիզի ջրբաժանից, գոնե այդ կեղծիքը կբացահայտենք ու պատասխանատվությունն իրենց վրա կլինի: Մեր ժողովրդի համար էլ, ապագայում դաս կլինի, որ միջազգային հարաբերություններում այդ արժեքները սուտ են:
Հիշենք, որ երբ Արցախն ասում էր, որ յոթ շրջաններն անվտանգության գոտի են, Արևմուտքից ասում էին, որ չկա նման վտանգ, ասում էին, որ չեն ընդունում ուժի միջոցով խնդրի լուծումը:
Լավ էլ ընդունում են, երբ շահ են ունենում: Այս պահին միակ հնարավորությունըն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ նստացույցներն են, բազմաթիվ վրաններով»,-գրել է Դանիելյանը։