Սիմոնյանը և ԱՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ խոսել են ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին
ПолитическиеՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։
Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։