Ազատ ոճային ըմբիշները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
СпортՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
Հայ ըմբիշներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Գիլոյանը: