Երեխայի մեջ սերմանեք «սոլիդարություն», այլապես նա կմեծանա որպես սպառող էակ, որից շատ կան ՔՊ-ում
БлогосфераԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փոքրուց ձեր երեխաների մեջ դաստիարակեք «սոլիդարություն» հասկացությունը (էմպաթիա, ապրումակցում):
Փոքր տարիքից երեխան պետք է հասկանա, որ երբ, օրինակ, իր եղբոր կամ քրոջ մոտ խնդիր կա, նա պետք է սրտացավություն դրսևորի և հնարավորինս օգտակար լինի: Հետո, երբ մեծանա, նույն վերաբերմունքը կունենա իր ծնողների, հայրենակիցների և, առհասարակ, մարդկության հանդեպ:
Հակառակ դեպքում կմեծանա որպես անհաղորդ, սպառող էակ, որի գերնպատակը կլինի ցանկացած գնով սեփական փորը կուշտ լցնելը:
Եթե ուշադիր լինեք, վերջիններից շատ կտեսնեք հանրության շրջանում, հատկապես իշխանություն կոչվող ՔՊ խմբակի մեջ:
Հ․Գ. Էմպաթիա-ապրումակցում․ անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակը և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը»։