Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Right

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից կատարված չարաշահումների գործից՝ վերջիններիս և ևս մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Ե. Զախարյանը, 2003-2009թթ. ընթացքում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը,  անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակել է ՀՀ հողային օրենսգրքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրեն վստահված պետության՝ առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, նպատակ ունենալով իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանից հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված՝ «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա կառուցված 89.5 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, Ա.Ե.-ի հետ նախապես պայմանավորվել է Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից ակնհայտ հանցավոր ճանապարհով դուրս բերել նշված գույքը և փաստացի ներառել իր, իսկ իրավաբանորեն՝ Ա.Ե.-ի գույքային ֆոնդ՝ գույքի իրական պատկանելիությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով դրա նկատմամբ ձեռքբերվելիք սեփականության իրավունքը ձևականորեն գրանցելով Ա.Ե.-ի անվամբ:

պատակով Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը 2007թ. գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանին՝ հայտնելով, որ «Արաբկիր» զբոսայգու տարածքում առկա է մոտ 1500 ք.մ. տարածք, որը նպատակահարմար է օգտագործել բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար և խնդրել նշված տարածքը զբոսայգու գլխավոր հատակագծից հանել, նրա նկատմամբ հողօգտագործման իրավունքը դադարեցնել և կառուցապատման նպատակով ներկայացնել մրցութային հանձնաժողովի քննարկմանը։ Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը մեկ այլ գրությամբ կրկին դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով «Արաբկիր»  զբոսայգու զբաղեցրած հողատարածքից 1500 քմ մակերեսով տարածքը որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո` հանձնարարել համապատասխան ծառայությանը Երևանի քաղաքապետի՝ 2003թ. հունիսի 12-ի որոշման մեջ կատարել փոփոխություն և մնացած 2.82 հա մակերեսով հողատարածքն անհատույց մշտական օգտագործման իրավունքով թողնել «Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։

Հաշվի առնելով նշված հարցերի վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից տրված համապատասխան գրությունները՝ Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի՝ 2007թ. ապրիլի 3-ի որոշմամբ, դադարեցվել է Արաբկիրի թաղապետարանի հողօգտագործման իրավունքը Երևան քաղաքի Փափազյան փողոցի վերջնամասում, «Արաբկիր» զբոսայգու զբաղեցրած 2.97 հա մակերեսով հողամասից 0.15 հա մակերեսով հողամասի նկատմամբ և համապատասխան փոփոխություն կատարվել Երևանի քաղաքապետի՝ 2003թ. հունիսի 12-ի որոշման մեջ:

Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2007թ. ապրիլի 25-ին ստորագրել և տրամադրել է պաշտոնական շրջանառության ենթակա մասնագիտական եզրակացություն, որի մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի վերջնամասում՝ «Արաբկիր» զբոսայգում գտնվող 1 հարկանի քարե շինություն-սրճարանն ինքնակամ կառուցվել է Արաբկիր համայնքի ղեկավարի սանիկ Ա.Ե.-ի կողմից (այն դեպքում, երբ շինությունը կառուցված է եղել դեռևս խորհրդային տարիներին, իսկ վերջինս իրականում դրա հետ որևէ առնչություն չի ունեցել), նշված կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, իսկ կառույցով զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ՝ 1500 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում, ենթակա է օտարման, ուստի առաջարկել է ճանաչել շինության նկատմամբ պետության սեփականության իրավունքը՝ հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ:

2007թ. հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը, հաշվի առնելով հիշյալ եզրակացությունը, որոշում է կայացրել, որով հիշյալ 1500 քմ մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունը (սրճարանը) ճանաչվել է պետական սեփականություն՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի: Այնուհետև, վերջինս, կրկին հիմնվելով նշված եզրակացության վրա, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 2007թ. սեպտեմբերի 28-ին կայացրել է որոշում, որով հիշյալ ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական, որը 3.302.550 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, իսկ նշված կառույցի համար առանձնացված և 1500 քմ մակերեսով հողամասը՝ 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքն այդ օրվա դրությամբ կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) օտարել է Արաբկիր թաղային համայնքի ղեկավար Հ. Շ.-ի սանիկ Ա.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելով պետության՝ 3.302.550 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հետագայում Ա.Ե.-ն իր, Հ.Շ.-ի և Երևանի քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված և ձևականորեն իր անվամբ գրանցված, սակայն փաստացի Հ.Շ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1500 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա կառուցված 89․5 քմ ընդհանուր մակերեսով շինությունն առանց խոչընդոտների օրինականացնելու նպատակով, 2008թ. ապրիլի 8-ին նշված անշարժ գույքը առուվաճառքի պայմանագրով օտարել է մեկ այլ անձի: Նույն օրն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է հիշյալ անձի սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի նկատմամբ: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը և որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184․200․000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որն Ա.Ե.-ի կողմից փոխանցվել է Արաբկիր համայնքի նախկին թաղապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Ե.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular