Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

«Դոն Պիպո» մականվամբ հայտնի անձի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպության անդամներից մեկին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

Right

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն, նույն քաղաքում, անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների կողմից ցուցաբերած հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով, ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են իրենց բազմաթիվ մտերիմների, այդ թվում «Գոջու տղա Գուգո» մականվամբ հայտնի Գ.Ա.-ին և այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Ա.Ա.-ն և Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊ ընկերությունը և  տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրև որպես պահնորդներ:

Հանցավոր կազմակերպության նպատակներին տարբեր եղանակներով հասնելու համար, դրանում ընդգրկված մի շարք անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, դրանց կրակելու համար նախատեսված տարբեր տեսակի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում՝ դժվարացնելով դրանց հայտնաբերման հնարավորությունը:

2021թ. մարտ ամսին Ա.Ա.-ի և վերջինիս հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են, որից հետո վերջիններիս հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին Ա.Ա.-ն հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:

Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաև հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9մմ /9x19/, 9մմ /9x18/ և 5,6x15մմ տրամաչափի ակոսափող հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Արդյունքում, Ա.Ա.-ի կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.-ն, նախապես վերցրած  և իր մոտ գտնվող «Վինչեստր» տեսակի զենքով, կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների և բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցով պատահական անցնող անձինք: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներից մեկին՝ Գ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular