London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններով․ «Մայր Հայաստան»

Political

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջեւ ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի եւ Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձեւավորման միջոցով:

Ստորեւ ներկայացնում ենք այն ամբողջությամբ․

  1. Ամբողջական իշխանափոխության հրամայականը

Գործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը, ի թիվս այլ քայլերի՝  խախտելով ՀՀ օրենսդրությունը, 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած իր իսկ նախընտրական ծրագրի դրույթները:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Վարվող քաղաքականությունն անընդունելի է, հանգեցնում է ահագնացող սպառնալիքների մեր անվտանգությանը, ինքնությանն ու գոյությանը: Առանց գործող վարչախմբի հեռացման անհնար կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձեւավորել ազգային իշխանություն, որն էլ կունենա լիարժեք իրավունք խոսել եւ գործել ժողովրդի անունից՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:

Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններով: Ամբողջական իշխանափոխության գործընթացի համար անհրաժեշտ է քանդել հակապետական իշխանության հենարանները, որպեսզի նա զրկվի վարչական ռեսուրսներն ապօրինի օգտագործելու միջոցներից: Դրա առաջին հնարավորությունը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն են:

  1. Հայաստանի եւ Արցախի անվտանգային միջավայրի վերականգնում

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը Հայոց բանակի հզորացումն է՝ նրա հեղինակության բարձրացման, փորձառու մասնագետների ներգրավման, ժամանակակից ռազմական գործողությունների առանձնահատկություններից բխող ռազմավարության ձեւավորման ու, ըստ այդմ, բարեփոխումների իրականացման, սպառազինությունների պաշարի արդիականացման ու թարմացման, վետերանների եւ նրանց կարիքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության միջոցով:

Բնական դաշնակիցների հետ ներկայիս խեղված հարաբերությունների վերանայումը կբերի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը եւ խորացմանը:

Հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր որակի: Ձեւավորել ռազմաքաղաքական գործակցության համակարգ:

Պետք է հասնել Հնդկաստանի, Չինաստանի հետ խորացված հարաբերությունների հաստատմանը:

Բարեկամ Ֆրանսիայի հետ կապերի արդյունավետության բարձրացումը եւ այդ երկրի հնարավորությունների օգտագործումն արեւմտյան աշխարհում ի նպաստ մեզ անհրաժեշտություն է։

Պետք է մեր երկրի շահերից բխող գործընկերային հարաբերությունները զարգացնել ԱՄՆ–ի, ինչպես նաեւ հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ։

  1. Արցախի պաշտպանություն

Արցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին  խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Այդ հայտարարությունը փաստացիորեն խմբագրվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին պաշարել Արցախը՝ այն լիարժեքորեն լուծարելու եւ բնաջնջման ենթարկելու իր անթաքույց ծրագրերի իրականացմանը հասնելու նպատակով:

Հայաստանն Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, եւ Ադրբեջանը հնարավորություն կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: Այդ նպատակով պետք է կիրառվի Հայաստանին հասու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ «պաշտպանելու պատասխանատվություն» միջազգային սկզբունքից բխող բոլոր գործողությունները: 

Հմուտ արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով պետք է խուսափել Արեւմուտք-Ռուսաստան եւ Արեւմուտք-Իրան բախման թատերաբեմ դառնալուց:

  1. Հանրային մթնոլորտի առողջացում

Վերջ դնել հանրության պառակտման քաղաքականությանը:  Սեւ-սպիտակ, նախկին-ներկա, ռուսամետ-արեւմտամետ, հարուստ-աղքատ, հայաստանցի-ղարաբաղցի  բաժանումները թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ սասանելով մեր պետության հիմքերը: Այն թույլ չի տալիս բարերար մթնոլորտ ստեղծել ներառական բանավեճերի ծավալման եւ հանրությանը հուզող, պետության համար կենսական խնդիրների լուծման նպատակով լավագույն մոտեցումների ձեւավորման համար:

Հանրության տարբեր շերտերի համար մշակել եւ ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր, հիմնված ազգային արժեքների եւ նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձեւավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:

  1. Տնտեսության զարգացում

Առաջիկա 10 տարում պետք է ձգտել հասնելու տնտեսության զարգացման այնպիսի տեմպերի, որը մի կողմից, կօժանդակի միջին խավի ընդլայնմանը, մյուս կողմից՝ կհանգեցնի ՀՆԱ-ի ավելացմանը մի քանի անգամ: Այդ նպատակով անհրաժեշտ է կառավարության կողմից ներքին խթանող քաղաքականության իրականացում, որի անբաժան մասը պիտի լինի հայկական սփյուռքի հետ տնտեսական, մշակութային ու քաղաքական ինտեգրման ռազմավարությունը: Հայաստանի տնտեսական հզորացման նպատակով անհրաժեշտ է մեր երկիրը աշխարհի հայության համար դարձնել տնտեսական, ֆինանսական ու մշակութային գործունեության նախընտրելի միջավայր եւ զբոսաշրջային կենտրոն:

Հայաստանի բանկային համակարգը պետք է վարի ցածր տոկոսադրույքներով վարկերի քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսական զարգացման առաջնային ուղղություններին: Տնտեսական աճը պետք է դառնա ներառական, այլ ոչ թե սպասարկի 1-2 ոլորտի գերշահույթները:

  1. Հարկային աջակցություն բիզնես-դաշտի եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար

Ավելացված արժեքի հարկման դաշտում գործող բիզնեսի համար այն իջեցնել մինչեւ 17 տոկոս:

Շահութահարկի չափը դարձնել 14 տոկոս:

Այս առաջարկներն արվում են՝ հաշվի առնելով ինչպես բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այնպես էլ հարեւան երկրների բիզնես-միջավայրերի առանձնահատկությունները, մեզ համար մրցակցային առավելություններ ապահովելը:

Հանրային ֆինանսների ներկա համակարգը ձեւավորվել է այնպիսի ժամանակներում, երբ տեղական ինքնակառավարումը գտնվում էր պետական հովանավորչության տակ։ Մինչդեռ հիմա հանրային ֆինանսների բաշխումը պետք է կատարվի՝ խուսափելով պետական (կենտրոնական իշխանությունների) հովանավորչությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այն է՝ գործարար միավորների պետական հարկերի (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, շրջանառության հարկ) մի մասը (20-40%) պետք է ուղղվի այն համայնքի բյուջե, որտեղ գրանցված է այդ ընկերությունը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել դոտացիաների հանրահայտ համահարթեցման սկզբունքը՝ հարուստ համայնքներից դեպի կարիքավոր համայնքներ:

  1. Արտոնյալ կարգավիճակ փոքր բիզնեսին

Տարեկան մինչեւ 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից:

Տարեկան մինչեւ 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կհարկվեն 1 տոկոսի չափով:

Հարկային բեռի մեղմման այս մոտեցումը վերաբերում է նաեւ փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին՝ տաքսու վարորդներին, ինքնազբաղվածներին եւ այլն:

  1. Սոցիալական քաղաքականություն

Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 120 000 դրամի:

Գնաճին զուգահեռ՝ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի չափը եւ կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն ըստ այդ ցուցանիշի: 

  1. Սոցիալական աջակցություն կենսաթոշակառուներին եւ խոցելի այլ խմբերին

Նվազագույն կենսաթոշակի չափ սահմանել 80.000 դրամը՝ այն համարժեք դարձնելով նվազագույն սպառողական զամբյուղին:

Երեւան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից թոշակառուները եւ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար:

Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը եւ ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով:

  1. Արդիականացված Երեւան
  • Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը:
  • Երեւանի կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու եւ միանձնյա թելադրանքից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է վերանայել դրա ձեւավորման կարգը՝ հաշվի առնելով հակակշիռների սկզբունքը: Քաղաքապետը պետք է առաջնային մանդատ ստանա ընտրողներից, այլ ոչ թե՝ ավագանու միջնորդությամբ դառնա մայրաքաղաքի ղեկավար: Դա հնարավորություն կտա մի կողմից նվազեցնել կախվածությունը կենտրոնական իշխանություններից եւ կմեծացնի քաղաքապետի ինքնուրույնության աստիճանը, մյուս կողմից՝ առավել կշռադատված ու ներառական որոշումներ կայացնել՝ ավագանու հետ քննարկումների արդյունքում:
  • Արմատապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրացված դարձնելով: Անհրաժեշտ է ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական ու ամսական կտրվածքով: Պետք է ներդրվի հանրային ու վճարովի կայանատեղերի համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից:
  • Արմատապես պետք է փոխվի աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը, դրա համար առավել արդյունավետ լուծումներ առաջարկելով: Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթեւեկության առանձնահատկությունները: Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ:
  • Վերանայել Երեւան քաղաքում ճանապարհների նորոգմանը ներկայացվող մոտեցումները եւ պահանջները թե՛ որակական առումով, թե՛ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ու կոմունալ ծառայությունների նորոգումների ժամանակացույցը հաշվի առնելով: Ճանապարհների հարցը պետք է հիմնարար, այլ ոչ թե կոսմետիկ լուծում ստանա:
  • Պետք է վերջ դնել Երեւանը «բետոնի անտառի» վերածելու քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաեւ էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաեւ բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումն այդ հաշվարկներով եւս:
  • Սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է մշակել եւ ներդնել Երեւան քաղաքի մի քանի հազար բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ռետինեմետաղական բարձիկների ու ճկուն հարկերի տեխնոլոգիաների համալիր կիրառմամբ:
  • Բնակչության քաղաքացիական պաշտպանվածության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է մշակել եւ ներդնել ապաստարանների համալիր ծրագիր՝ համապատասխան չափորոշիչների սահմանմամբ, որը կապահովի բնակչության անվտանգությունը բնական աղետների եւ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ:
  • Պետք է վերանայել Երեւանի քաղաքապետարանի՝ հանրության հետ հարաբերվելու աշխատելաոճը՝ ապահովելով քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների կողմից պարտականությունների պատշաճ եւ օպերատիվ կատարումը, զերծ պահելով երեւանցիներին իրենց հարցերի ու խնդիրների դիտարկման եւ լուծման առումով անհարկի ուշացումներից ու անթույլատրելի անտեսումներից:
  • Ակտիվ աշխատանք իրականացնել թմրանյութերի թաքնված ու բացահայտ գովազդի վերացման ուղղությամբ: Օգտագործել քաղաքապետարանի տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները թմրանյութերի շրջանառության գովազդման դեպքերը բացահայտելու եւ իրավապահներին ներկայացնելու համար: Իրականացնել կրթադաստիարակչական միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ՝ ընդդեմ թմրանյութերի գործածման ու տարածման:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular