«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանի դեբյուտային խաղում ոչ-ոքի խաղաց «Լաս–Պալմասի» հետ
SportՕգոստոսի 25-ին կայացել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Լաս–Պալմասը» և «Ռեալ Սոսյեդադը»։ Լաս–Պալմասի «Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
«Ռեալ Սոսյեդադի» կազմում այս խաղում իր նորամուտը նշեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Նա խաղադաշտ է մտել 75-րդ րոպեին՝ փոխարինելով կիսապաշտպան Բրեյս Մենդեզին։
Օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարեց Արսեն Զախարյանի՝ Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխության մասին։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: