ՌԴ Կուրսկի և Բրյանսկի շրջանները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման
ՌուսաստանՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է այս գիշեր Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի շրջաններում անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
«Օգոստոսի 27-ին՝ գիշերը և առավոտյան, Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչության փորձն է կատարել ՌԴ տարածքում՝ օգտագործելով ԱԹՍ-ներ։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել և ոչնչացրել են Բրյանսկի և Կուրսկի շրջաններում թռչող երկու անօդաչու թռչող սարք»,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։