Միրզոյանը Հարավային Կորեայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամը
ՔաղաքականԲլեդում հանդիպում ունեցա ԱԳ նախարար Փարկ Ջինի հետ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները և քայլերը։
Ներկայացրել եմ տարածաշրջանային իրավիճակը, հումանիտար ծանր ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակման հետևանքով։
Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ավելի համարձակ դիրքորոշումների կարևորությունը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Բլեդում մասնակցում է ռազմավարական համաժողովին։