Տուլայի շրջանում երկու ԱԹՍ է խոցվել
ՌուսաստանՌԴ Տուլայի շրջանում ավիացիոն տիպի երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Տուլայի շրջանի տարածքում հերթապահող հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչճպես հայտնի է, երկուշաբթի գիշերը Բրյանսկի շրջանի երկնքում ՌԴ հերթապահ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք։
Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր Լյուբերցի շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։