Դպրոցների շրջանավարտները պետք է բավարար հոգեբանական պատրաստություն ունենան. Դրա համար թեստեր պետք է անցկացնել. Փաշինյան
ПолитическиеԿառավարությունը պետք է խնդիր առաջադրի, որ մեր դպրոցների շրջանավարտները ունենան բավարար հոգեբանական պատրաստություն կյանքի ամենատարբեր փորձությունները հաղթահարելու համար, որոնք անկանխատեսելի են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ֆիզիկական պատրաստության կոնկրետ չափանիշ էլ պետք է ունենանք: Հոգեբանական մասով մասնագետները պետք է ասեն, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ այս իրավիճակը գնահատելու համար մենք դպրոցներում ժամանակ առ ժամանակ հոգեբանական թեստեր անենք եւ մեծ նկար ունենանք, թե մեր աշակերտների հոգեբանական պատրաստությունն ինչ վիճակում է»,-ասաց Փաշինյանը: