Գիտելիքը անվտանգություն է բոլոր առումներով, այն մղում է համոզիչ հաղթանակների․ Սիմոնյանի շնորհավորանքը
Science and cultureԱլեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ․
«Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ,
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում եւ զինում է սովորողներին, դարձնում առավել գիտակից ու շրջահայաց: Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խորը եւ համոզիչ հաղթանակների:
Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները: Ուսումնառության հաջող մեկնարկ եմ մաղթում»։