Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

HONOR-ը ներկայացնում է ապագայի սմարթֆոնները IFA2023 ցուցահանդեսում

Society

Ապրանքանշանը ցուցադրում է նոր ու ցնցող «Հեռախոս-դրամապապանակ» կոնցեպտը և HONOR V Purse-ը, ինչպես նաև ներկայացնում է HONOR Magic V2 մոդելն ու HONOR 90 մոդելի նոր գունային լուծումը։

[Բեռլին, Գերմանիա – Սեպտեմբեր 1, 2023] Համաշխարհային ճանաչում ունեցող HONOR տեխնոլոգիական բրենդը IFA 2023 շրջանակներում այսօր ներկայացրեց սմարթֆոնների ապագայի վերաբերյալ իր ռազմավարական տեսլականը։ Ընկերության կողմից կազմակերպած «Unfold Tomorrow» ծրագրային սեսիայի ընթացքում HONOR-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ժաոն հայտարարեց, որ ապրանքանշանը ձգտում է զանգվածայնացնել ծալովի սմարթֆոնները նորագույն մարդակենտրոն տեխնոլոգիաների օգնությամբ՝ ներառյալ HONOR-ի ամենաթեթև և ամենաբարակ սմարթֆոնը՝ Magic V2-ը։ Ապրանքանշանը ներկայացրեց նաև HONOR V Purse նոր կոնցեպտը, որը ծալվող սմարթֆոնը վերածում է կրելի նորաձև դրամապանակի, որը անսահման հնարավորություններ է բացում ոճի և ինքնադրսևորման համար։

«HONOR ծալվող սմարթֆոնները երկար ճանապարհ են անցել, և յուրաքանչյուր իտերացիան իրենից նոր տպավորիչ նվաճում է ներկայացնում դիզայնի, ֆունկցիոնալության և երկարակեցության տեսանկյունից», — ասաց Ջորջ Ժաոն, HONOR-ի գլխավոր տնօրենը։ «Ավելին, մեր «հեռախոս-դրամապանակ» կոնցեպտի շնորհիվ, որը մարմնավորվել է HONOR V Purse-ում, մենք բացահայտում ենք նոր կայուն լուծումներ, որոնք նորագույն ծալովի տեխնոլոգիաները կիրառում են ստեղծագործ մտքի զարգացման և ապագայի կենսակերպի ձևավորման համար»։

Գծելով նորաձևության նորագույն տեխնոլոգիաների հաջորդ սահմանը

HONOR-ը ստանձնում է ապագայի կենսակերպը ձևավորողի դերը և ներկայացնում է HONOR V Purse-ը՝ «հեռախոս-դրամապանակ» նոր կոնցեպցիան, որը կստիպի այսուհետ դիտարկել էլեկտրոնային սարքերը որպես ինքնաարտահայտման անսահման հնարավորություններ պարգևող նորաձև սպառողական ապրանքների մի նոր տեսակ։

HONOR V Purse-ը սահուն կերպով սմարթֆոնը վերածում է կատարյալ առարկայական-թվային նորաձև աքսեսուարի, ինչին նպաստում են մի շարք կարգավորվող ու մշտապես աշխատող դիսփլեյները (AODs), որոնք կրկնօրինակում են ձեռքի պայուսակի դիզայնը, ներառյալ այնպիսի տարրեր, ինչպիսին են շղթաներն ու փետուրները, որոնք ճոճվում են սմարթֆոնի հետ համահունչ։ Կոնցեպտուալ հեռախոսը համատեղելի է նաև տարատեսակ փոխարինվող գոտիների և շղթաների հետ, որոնք ամրանում են օղակին և թույլ են տալիս «կրել» սմարթֆոնը ուսից գցած, ինչպես սովորական պայուսակը՝ դարձնելով այն ապագայի նոր ՏՏ-պայուսակ։

Կայուն զարգացման միտումներով նախագծված HONOR V Purse-ը մարմնավորում է HONOR-ի հակվածությունը շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Բացի այն, որ կոնցեպտը պատրաստված է այնպիսի էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչպիսին է գոտիների արտադրությունում կիրառված վեգան-կաշին, դրա անընդհատ կերպարանափոխվող դիսփլեյները կարող են համակցվել ցանկացած հագուստի հետ։ Քանի որ նորաձևության ոլորտը հետզհետե ֆիզիկական լուծումներից անցնում է թվայինների, այս տեխնոլոգիան ընձեռնում է ինքնաարտահայտման և ոճավորման անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով, HONOR V Purse-ը կարող է օգնել բնապահպանական գիտակցութուն դրսևորող հաճախորդներին կրճատել առօրյա նորաձև հագուստի սպառումը, և, ինչն ավելի կարևոր է, այն կնպաստի նոր տեխնոլոգիաների ներթափանցմանը նորաձևության աշխարհ՝ ոգեշնչելով սպառողներին գնել ավել քիչ և գնումն օգտագործել ավելի երկար։  

Հաստատելով իր բաց մոտեցումը՝ HONOR-ը իր HONOR Talents Global Design Awards հարթակի միջոցով համագործակցել է մշակութային ճաշակի առաջատար ձևավորողների հետ, ներառյալ BURBERRY ապրանքանշանի տղամարդկանց հագուստի գծով կրեատիվ տնօրեն Բրամ վան Դիփենը, ժամանակակից արտիստ Յունունենե Էսպրազան, Չինաստանի Արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յուան Յուամինի և քրոսովեր ոճի արտիստ Սյաո Յու Վանի հետ, որոնք օգնել են նախագծել սարքի՝ նորաձևության անսահման հնարավորություններ առաջարկող AOD դիսփլեյները։ Ծրագրի հաջորդ փուլում, բացելով ինտերֆեյսի API-ն, ինչը դիզայներներին թույլ կտա օգտագործել այնպիսի միջոցներ, ինչպիսին են գիրոսկոպը, հպման կամ լույսի սենսորները, HONOR-ը կհրավիրի ամբողջ աշխարհի ծագող տաղանդներին ներկայացնել իրենց սեփական լուծումները՝ արտացոլելու առօրյա կենսակերպը ձևափոխող նորագույն դիզայներական տենդենցները։

HONOR Magic V2-ի համաշխարհային նորամուտը

IFA 2023-ի շրջանակներում՝ առաջին անգամ գլոբալ հարթակում HONOR-ը ներկայցրեց իր նոր առաջատար ծալվող սմարթֆոնը՝ HONOR Magic V2-ը, որը կատարելապես արտացոլում է HONOR-ի ծալվող սմարթֆոնների ապագայի տեսլականը և նոր շունչ է հաղորդում ոլորտին ձևաչափի, մարտկոցի, դիսփլեյի ու այլ օգտատիրական փորձառնության շոշափելի կատարելագործման շնորհիվ։

HONOR Magic V2-ը ներկայիս պահին արտադրվող HONOR-ի առավել թեթև և բարակ ծալվող սմարթֆոնն է, որը կշռում է 231 գրամ[1] և ծալված վիճակում ունի 9,9 մմ[2] հաստություն, իսկ բաց վիճակում՝ 4,7 մմ։ Այն սարքավորված է նոր սերնդի սիլիցիում-ածխածնային կրկնակի մարտկոցով, որի միջին հաստությունը չի գերազանցում 2,72 մմ և որը, տեղավորվելով թեթև ծալվող սմարթֆոնի մեջ, ապահովում է մինչև 5,000 մԱժ տարողունակություն։

Բացի բարակ և թեթև լինելուց, HONOR Magic V2-ը սարքավորված է իր տեսակով եզակի գերթեթև տիտանե ծխնիով և HONOR-ի մշակած նոր հատուկ պողպատյա տարրերով, որոնք լրացուցիչ ամրություն և երկարակեցություն են ապահովում ծալման մեխանիզմին։ HONOR Magic V2-ը ստացել է նաև SGS-ի տրամադրած ամրության արժեքավոր հավաստագիրը, որը երաշխավորում է, որ այն կարելի է ծալել ավելի քան 400 000 անգամ, ինչը նշանակում է, որ նույնիսկ օրական 100 անգամ ծալել-բացելու պարագայում, մեխանիզմը կաշխատի մինչև 10 տարի։ 

HONOR Magic V2-ը սարքավորված է հետևի երեք տեսախցիկներով, այդ թվում 50 ՄՊ հիմնական տեսախցիկը (f/1.9), 50 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկը (f/2.0) և 20 ՄՊ հետուստաօբյեկտիվով տեսախցիկը (f/2.4)։ Առջևի տեսախցիկների բլոկը բաղկացած է երկու 16 ՄՊ տեսախցիկներից (f/2.2)։

Մարդակենտրոն նորարարություններ առաջարկող HONOR Magic V2-ը սարքավորված է նաև ոլորտում առաջատար համարվող՝ 3840 Հց հաճախականությամբ լայնաիմպուլսային մոդուլացիայի տեխնոլոգիայով, որը նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով հարմարավետությունը նույնիսկ երկար օգտագործման ժամանակ։ 

HONOR Magic V2-ը ապահովում է նոր ինտերակտիվ փորձառնություն։ HONOR Magic V2-ը ոչ միայն ապահովում է լուսանկարահանման լայն հնարավորություններ, այլև գրավիչ այլ փորձառնություններ՝ շփվելու և զվարճանալու համար։ Առաջին անգամ HONOR Magic V2-ը առաջարկում է Parallel Space տեխնոլոգիան, որը ոչ միայն թույլ է տալիս առանձին պահել աշխատանքային և անձնական տվյալները, այլև հնարավորություն է ընձեռնում զուգահեռաբար օգտագործել տարբեր հավելվածներ, ասես, ծալվող հեռախոսի մեջ մեկ այլ հեռախոս տեղադրված լինի։

Նոր գույն EISA մրցանակի դափնեկիր HONOR 90-ի համար

Ավարտելով իր արտադրանքի թարմացումը՝ HONOR-ը հայտարարեց, որ HONOR 90-ը արժանացել է Best Buy Smartphone 2023-2024 հեղինակավոր մրցանակի, որը շնորհում է Expert Imaging and Sound Association (EISA) կազմակերպությունը։ Տոնելով այս հաղթանակը՝ HONOR-ը ներկայացրեց թրենդային Peacock Blue երանգի HONOR 90-ը, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում։ 

 

 

HONOR-ի մասին

HONOR-ը խելացի սարքերի համաշխարհային առաջատար մատակարարն է։  Ընկերությունը ձգտում է դառնալ աշխարհով մեկ հայտնի տեխնոլոգիական ապրանքանշան և իր հզոր սարքերի ու ծառայությունների շնորհիվ ստեղծել նոր խելացի աշխարհ յուրաքանչյուրի համար։ Մշտապես ուշադրություն դարձնելով հետազոտություններին և նախագծմանը՝ ընկերությունը ձգտում է ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ողջ աշխարհով մեկ սփռված մարդկանց դուրս գալ առօրյայի սահմաններից՝ պարգևելով գործելու և նվաճելու ազատություն։ Առաջարկելով տարբեր գնային սեգմենտներում բարձրորակ սմարթֆոնների, պլանշետների, նոութբուքերի և այլ շարժական սարքերի լայն ընտրություն՝ HONOR-ի նորարարական, պրեմիում-կարգի և հուսալի սարքերի հավաքածուն օգնում է մարդկանց գերազանցել իրենք իրենց։ 

Ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել HONOR-ի առցանց հարթակը՝ www.hihonor.com կամ գրել՝ [email protected] հասցեով։

http://community.hihonor.com/

https://www.facebook.com/honorglobal/

https://twitter.com/Honorglobal

https://www.instagram.com/honorglobal/

http://www.youtube.com/c/HonorOfficial

Ըստ HONOR-ի տվյալների։ Արտացոլում է ամենաթեթև տարբերակի բնութագրերը՝ վեգան կաշվից լրամշակմամբ։ Ապակյա լրամշակմամբ տարբերակի քաշը 237 գրամ է։ Ամբողջական քաշը ներառում է նաև մարտկոցը։ Իրական քաշը կարող է տարբերվել՝ ելնելով կոնֆիգուրացիայից, արտադրական գործընթացներից և չափման մեթոդներից։ 

Ըստ HONOR–ի տվյալների։ Արտացոլում է վեգան կաշվով լրամշակված ամենաբարակ տարբերակի բնութագրերը։ Ապակյա լրամշակմամբ տարբերակի հաստությունը 10,1 մմ է։  Ամբողջ սարքի հաստությունը չափված է ամենաբարակ հատվածում և չի ներառում տեսախցիկների բլոկի հաստությունը։ Իրական չափսերը կարող են տարբերվել՝ ելնելով կոնֆիգուրացիայից, արտադրական գործընթացներից և չափման մեթոդներից։ Մասնագրերը բերվում են միայն ծանոթացման նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular