Ոստիկանները բաժին են տարել Հայկ Մարությանի թիմի անդամին
ԲլոգոսֆերաԾիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն` Մալաթիայի բաժին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմի անդամ Հովսեփ Կուբատյանը։
«Ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմք», - գրել է Կուբատյանը։
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները վարչական ձերբակալության ենթարկեցին նաև քաղաքացի Արթուր Չախոյանին, որը բարձրաձայնում է Ծիծեռնակաբերդում տեղի ունեցող շինարարության մասին։