London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ֆլագման հեռախոս՝ արդար գնով. ինչպիսին է ստացվել HONOR 90 սմարթֆոնը

Armenia
HONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 և HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Այսօր կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավագ մոդելը։ Սովորաբար ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով։ Անցնելով առաջ՝ նշենք, որ դա այս անգամ ևս ստացվել է։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուծումներ է առաջարկում
HONOR 90-ը։
 
Տուփի մեջ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է
 
Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլև այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է։ Առկա է ոչ միայն ասեղը, այլև լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։
 
Լուսնային դիզայն
 
Ինչու՞ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձևավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման` ստացված
ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։ Հետևի հատվածի ձևավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերևույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։
Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սև տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը՝ փայլատ մակերևությով զմրուխտե կանաչն է, որի վրա չեն մնում մատնահետքեր։
Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների և սահուն գծերի առկայությունը։
Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։ Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն և անսխալ։ Կարելի է նաև օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։
HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձևավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։
 
Շատ, պայծառ, անվտանգ
 
Այս դիսփլեյին որևէ դժգոհություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այն օժտված է իսկապես ֆլագման կարգի մատրիցով։ Խոսքը 120 Հց հաճախականությամբ և 1200х2664 կետայնությամբ 6,7-դյույմանոց OLED վահանակի մասին է։ Առաջինը նշանակում է, որ դիսփլեյի վրա շարժվող պատկերը մշտապես կմնա առավելագույնս հստակ և սահուն, իսկ բարձր կետայնությունը երաշխավորում է «փափուկ» պատկեր։ Բացի այդ, HONOR 90-ի դիսփլեյը խոստանում է իսկական նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնց աչքերը հոգնում են լայնաիմպուլսային
մոդուլացիայի (ԼԻՄ) պատճառով առաջացող լուսային շողացումներից։ Այս տեխնոլոգիան կիրառվում է OLED-մատրիցով սարքավորված բոլոր սմարթֆոններում և կարգավորում է լուսադիոդների պայծառությունը դրանց միացման և անջատման հաշվին։
Այսպես, լուսավորության պայծառությունը առավելագույնը կլինի, եթե լուսադիոդն անընդհատ միացված է, իսկ եթե նույն ժամանակահտվածում այն հասցնում է միանալ և անջատվել, ապա պայծառության մակարդակը կիսով չափ կնվազի։ Եվ այսպես շարունակ։ Աշխատանքի նման սկզբունքի շնորհիվ լուսադիոդները շատ արագ թարթում են։ Տեսողաբար այսպիսի
թարթումը դժվար է նկատել, սակայն այն ծանրաբեռնում և հոգնացնում է
աչքերը։
Համարվում է, որ 3125 Հց հաճախականությունից բարձր թարթումը վտանգ չի ներկայացնում աչքերի համար։ Նույնիսկ ամենաառաջատար սմարթֆոններում այդ ցուցանիշը լավագույն դեպքում կազմում է 2160 Հց։ Իսկ ահա HONOR 90-ի ԼԻՄ հաճախականությունն արդեն 3840 Հց է, այսինքն պաշտպանվածության մակարդակը գերազանցված է, և աչքերն այստեղ չեն
ծանրաբեռնվում։
HONOR 90-ն առաջարկում է տեսողության պաշտպանության այլ միջոցներ ևս։
Այսպես, «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմն ավտոմատ կերպով նվազեցնում է կապույտ լույսի ինտենսիվությունը մայրամուտից հետո, ինչը թույլ կտա ձեզ ավելի հեշտ քնել։
 
200 մեգապիքսել
 
Սմարթֆոնն առանձնանում է նաև իր լուսանկարչական հնարավորություններով։ Գլխավոր հերոսը 1/1,4-դյույմանոց ,f/1,9 դիաֆրագմով հիմնական 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է և ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։
Տեսախցիկը հիանալի է կատարում իրա աշխատանքը ոչ միայն ցերեկը, այլև՝ մթնշաղի պայմաններում։ Պիքսելների միավորման տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր լուսանկարներն ի սկզբանե կատրավում են 16 Մպ կետայնությամբ։ Սակայն ցանկության դեպքում կարելի է օգտվել իրական 200 Մպ հնարավորությունից և կտրել հեռավոր օբյեկտները՝ գրեթե առանց դետալները կորցնելու։
Բացի այդ, HONOR 90-ն ունի ֆոնի լղոզման և «բոկե» էֆեկտ ստեղծելու համար նախատեսված երկմեգապիքսելանոց ցուցիչ և 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսոր։ Վերջինս պատասխանատու է ոչ միայն լայնանկյուն լուսանկարներ ստանալու, այլև՝ մի քանի սանտիմետր հեռավորությունից կատարած մակրոլուսանկարների համար։
 
Հզորություն
 
HONOR 90-ի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 7 Gen 1 կատարելագործված առաջատար չիպը։ Այն ադապտացված է խաղերի համար և օգտագործում է Adreno Frame Motion Engine տեխնոլոգիան, որն ունակ է մինչև երկու անգամ մեծացնել արտադրողականությունը խաղերի ընթացքում։ Իսկապես, բարդ է գտնել մի այնպիսի խնդիր, որը չկարողանա լուծել այս սմարթֆոնը։ Եվ խաղերում կարելի է օգտվել ամենաբարդ կարգավորումներից, որոնք
կիրականացվեն առանց արգելակումների և բարձր fps հաճախականությամբ։
Որպես պրոցեսորի օգնական հանդես է գալիս մեծ ծավալի օպերատիվ հիշողությունը։ Ընդ որում, վաճառքում հասանելի է միանգամից երկո տարբերակ։ Եթե ուզում եք, կարող եք բավարարվել 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ։ Դա կգոհացնի օգտատերերի մեծ
մասին։ Եթե ձեր պահանջներն ավելի բարձր են և դուք սովոր եք լցնել հիշողությունը բարձր որակի լուսանկարներով և 4K-տեսանյութերով, ապա արժե դիտարկել 512 ԳԲ տարողությամբ և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը։
Չնայած չիպի բարձր արտարդողականությանը՝ HONOR 90-ը հակված չէ գերտաքանալուն։ Սմարթֆոնը մի փոքր տաքանում է գերծանրաբեռնված աշխատելու ընթացքում, բայց այդ տաքացումը չափազանց թույլ է և անհարմարություններ չի պատճառում։
 
Մարտկոց
 
HONOR 90-ի մեջ տեղադրված մարտկոցի տարողունակությունը կազմում է 5000 մԱժ։ Էներգաարդյունավետ պրոցեսորի և տարողունակ մարտկոցի համադրության շնորհիվ հնարավոր է դարձել սմարթֆոնի ինքնավար աշխատանքը հասցնել նոր մակարդակի։ Առկա է արագ լիցքավորման ֆուկնցիա։ Կարիք չկա առանձին գնել լիցքավորման սարք, քանի որ տուփի
մեջ արդեն իսկ ներառված է 66 Վտ հզորությամբ բլոկը։ Զրոյից մինչև 70% HONOR 90-ը լիցքավորվում է կես ժամում, իսկ ամբողջությամբ՝ 48 րոպեում։
***
HONOR-ին մեկ անգամ չէ, որ հաջողվել է նման «հնարք» ցուցադրել, և ընկերությունը կրկին ստեղծել է «մատչելի ֆլագման» շարքի սմարթֆոն։ Չունենալ ստերեոբարձրախոսներ, անլար լիցքավորում, պերիսկոպիկ տեսախցիկ և էքստրա արտադրողականություն, սակայն խնայել գրեթե կրկնակի։ Ինչու՞ ոչ։ Փոխարենը կա առաջադեմ դիսփլեյ, արտասովոր դիզայն, մեծ մարտկոց, լիքը հիշողություն, հիանալի տեսախցիկներ և պրոցեսոր։
Եվ այս ամենը մատչելի գնով՝ ընդամենը 199,900 դրամ 12/512 ԳԲ տարբերակի համար՝ սև կամ զմրուխտե կանաչ գույնով, և 179,900 դրամ՝ 8/256 ԳԲ տարբերակի համար (հասանելի են բոլոր երեք գույները՝ արկտիկական սառույց, զմրուխտե կանաչ կամ կեսգիշերային սև)։
Օգոստոսի 21-ից սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Vega, Team telecom, Ucom և Zigzag սրահներում։
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular