Մարսիալը ՄՅՈւ-ում խաղում է 8 տարի և նույնիսկ 100 գոլ չի խփել․ Քոուլ
SportԷնդի Քոուլը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի խաղի մասին։ :
Ֆրանսիացին մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 301 խաղում դարձել է 88 գոլի հեղինակ։ Նա 2015 թվականի ամռանն է «Մոնակոյից» 60 միլիոն եվրոյով տեղափոխվել ՄՅՈւ, հայտնում է armsport-ը։
«Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 8 տարի և նույնիսկ 100 գոլ չի խփել։ Սա զարմանալի է:
Նա «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվողն է և խաղացել է մի քանի անհավանական թիմակիցների հետ: Իսկ առաջնությունում նրա լավագույն արդյունքը 17 գոլն է։
Նա բավական ժամանակ ու հնարավորություն ուներ «Յունայթեդին» ցույց տալու, թե որքան լավն է: Ցավոք, նրան չհաջողվեց»,- ասել է մանկունիանցիների նախկին հարձակվողը Betfred-ին տված հարցազրույցում: