Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ

Society
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավո-րությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։
 
Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ և երկիրը դիրքավորել որպես բնապահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջատար երկիր:
 
ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ և ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խորհրդակցության արդյունքում մշակված «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» (հասանելի անգլերեն և հայերեն) գնահատում է լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները Հայաստանի անտառտնտեսության ոլորտում և ներկայացնում ոլորտի ներուժը:
 
Օրինակ, միջին հաշվով յուրաքանչյուր հեկտար անտառը տարեկան կարող է տրամադրել 417 դոլար ընդհանուր արժեք՝ մի շարք էկոհամակարգային ծառայությունների մատուցումից (կամ տարեկան 138 միլիոն դոլար):
 
Զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը լանդշաֆտի և անտառների վերականգնման միջոցով ապահովել կայուն տնտեսական գործունեություն և ստեղծել աշխատատեղեր և ապրուստի միջոցներ գյուղական համայնքներում:
 
Իր հարուստ կենսաբազմազանությամբ հայտնի Հայաստանը եզակի մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ անտառներով աղքատ երկիր է, որի տարածքի միայն 11․2 տոկոսն է ծածկված անտառներով, որոնք կենտրոնացած են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում: Գերակշռում է բնական աճեցված, լայնատերեւ լեռնային անտառը՝ սոճու անտառի փոքր տարածքով: Զեկույցն ընդգծում է երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանն էապես օժանդակելու տեսանկյունից ՀՀ անտառտնտեսության ոլորտի ներուժը։
 
Հիմնական հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում զեկույցում, ներառում են անտառների դեգրադացիայի դրդապատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները և անտառների կայուն կառավարման կարևորության մասին հանրային իրազեկվածության բացակայությունը: Զեկույցում տեղ են գտել առաջարկություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու անտառային լանդշաֆտի վերականգնմանը, մասնավորապես առաջնահերթությունը տրվում է
 
լանդշաֆտի վերականգնման ազգային ռազմավարության պաշտոնական ձևակերպմանն ու ընդունմանը
 
անտառների մշտադիտարկման համապարփակ ազգային համակարգի ստեղծմանը
 
տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:
 
Ի լրումն վերոնշյալին, կարևորվում է էներգետիկ խնդիրների լուծումը, որպեսզի մասնավորապես գյուղական շրջաններում, որտեղ առկա է վառելիքային աղքատությունը, նվազեցվի անտառներից կախվածությունը ՝ որպես ջեռուցման վառելիքի աղբյուր:
 
Միջոցառմանը բաց խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը․
«Անտառները կազմում եմ մեր երկրի 11 տոկոսը, եւ ակնհայտ է, որ այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար։ Անտառածածկ տարածքի ավելացումը ինքնանպատակ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար սոցիալ- տնտեսական տեսանկյունից։
 
Անտառի պահպանումն ու օգտագործումը պետք է առանձնացվեն իրարից, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը։ ՀՀ կառավարությունը գիտակցում է ոլորտի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, և ձեռնարկում համապատասխան քայլեր, ի դեմս ռազմավարության մշակման և ոլորտային համագործակցային ծրագրերի իրականացման։
 
Յուրաքանչյուր ծրագիր, որ հիմնված է տվյալների վերլուծության վրա և ներառում է մասնակցային խորհրդակցություններ լայն շրջանակի հետ, հաջողություն հասնելու հավակնություն ունի։ Ողջունում եմ մեր տեղական և միջազգային գործընկերներին և հաջողություն մաղթում իրականացման փուլում»։
Միջոցառմանը ներկա էր գտնվում Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ով իր բացման խոսքում նշեց.
 
«Հայաստանը կանգնած է եզակի մարտահրավերի առջև քանի որ անտառներով աղքատ երկիր է։ Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը որպես հնարավորություն և միավորենք ուժերը երկրի լանդշաֆտի վերականգնման ներուժի իրացման համար։ Անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական, քաղաքական և գիտելիքի բացի հետ կապված խոչընդոտները: Համաշխարհային բանկը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ՝ լուծելու բոլոր երեք խոչընդոտները ոչ միայն ոլորտային գիտելիք և փորձառություն ապահաովլեով, ինչպիսին է այս զեկույցը, այլև համապատասխան ներդրումներով և քաղաքականության մշակման աջակցությամբ»։
 
Զեկույցում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմու, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։ Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։
 
Զեկույցի ներկայացմանը հաջորդել է փորձագետների պանելային քննարկումը, որին մասնակցեցին հրավիրված խոսնակներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Հայաստանի անտառային դաշինքից, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։
 
Հանդիպումը Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության կողմից շարունակվող համատեղ ջանքերի մի մասն էր՝ երկրի կայուն զարգացման նպատակներին և դեպի կանաչ տնտեսության անցմանն աջակցելուն ուղղված:
Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը Հայաստանի հետ համատեղ ներկայումս մշակվում է ՀԲ-ի կողմից, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը և Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը համատեղ ջանքերից են՝ ուղղված կանաչ տնտեսության անցման խթանմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, և կլիմայի փոփոխությանը հարմարվո-ղականության խթանմանը։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular