Գուշակեք` ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը, ենթադրաբար, Փաշինյանի մասին գրառում է արել
БлогосфераՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրառում է արել, որը, ենթադրաբար, ուղղված է Նիկոլ Փաշինյանին:
«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պարտավոր էի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...»,-գրել է Մեդվեդևը: