ԵՄ-ն կմեծացնի Ադրբեջանից գազի մատակարարումների ծավալը
ԱդրբեջանԵվրոպան հավատարիմ է Ադրբեջանից գազի մատակարարումների հետագա ավելացմանը։ Aյս մասին ճեպազրույցում ասել է Կլիմայի գործողությունների և էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«2022 թվականին Ադրբեջանից գազի մատակարարումները կազմել են ԵՄ ներմուծման այս ռեսուրսի 3 տոկոսը՝ 2021 թվականի 2 տոկոսի դիմաց: Մենք ակնկալում ենք, որ այս տարի կհասնենք նույն մակարդակի: 2021 թվականին մենք ներկրեցինք 8,1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, մինչդեռ ինչպես 2022 թվականին մենք արդեն ստացել ենք 11,3 միլիարդ խորանարդ մետր, այսպիսով, աճ է նկատվում, մենք փոխըմբռնման հուշագիր ենք կնքել, որը ենթադրում է մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի մատակարարումների ավելացում մինչև 20 միլիարդ խորանարդ մետր»,- ասել է նա։
Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսել է գազի մատակարարումը Եվրոպա Հարավային գազային միջանցքով։
2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և ԵՄ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ մինչև 2027 թվականը Հարավային գազային միջանցքի թողունակությունը կրկնապատկելու համար։