Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքին հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում․ ասում են՝ բոլոր հյուրանոցները զբաղված են
БлогосфераԱրցախից Հայաստան տեղափոխված Աննա Հակոբյանին եւ նրա մորը Գորիսում Շտապ օգնության մեքենայով հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
«Աննա Հակոբյանը եւ իր մայրը Արցախի Խանապատ գյուղից այսօր 17:00-ին հասել են Գորիս՝ ավտոբուսով, հոգնած, քաղցած, վախեցած, սպառված: Մինչև այս պահը նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հյուրանոցից հյուրանոց. բոլոր հյուրանոցներն իբր զբաղված են: Ես նրանց հանդիպել եմ Գորիս հյուրանոցի ընդունարանում թողնված: Ասում են հոգնած ենք, պառկել ենք ուզում, քնել: Որևէ մեկը նրանցով չի զբաղվել ավելի քան 5 ժամ է:
Միջազգային լրատվամիջոցների լրագրողներն են սենյակ փնտրում, որ տեղավորեն այս կանանց:
Ինչպիսի «հոգատար» ընդունելություն ազատ, անկախ Հայաստանում»։
Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախից Հայաստան է տեղափոխվել 1050 քաղաքացի։