Հաջիևն Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունները բավական կառուցողական է որակել
Արտաքին Քաղաքական

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը բավական կառուցողական է որակել Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կայացած բանակցությունները, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խորհրդականները։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես նախօրոք նշված էր ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի հաղորդագրությունում, Գրիգորյանն ու Հաջիևը Բրյուսելում պատրաստելու են հոկտեմբերի հինգին իսպանական Գրանադա քաղաքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կայանալու է Եվրոպական միության գագաթնաժողովի շրջանակներում։