«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ) Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ» «1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...» Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցի Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ) Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ) «Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն 

Ես Ադրբեջանի հետ բանակցել եմ միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն․ Սամվել Բաբայան

Քաղաքական

Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան. այս չորսը պետք է պատասխան տան ու կանգնեն դատարանի առաջ, նրանք են Արցախը հասցրել կործանման իրենց 22 պատգամավորների հետ: Այս մասին ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը Հանրային հեռուտաընկերության եթերում:

«Բացի այդ 2-րդ կետով իրենք հայտարարել են, որ Հայաստանը իր բանակը պետք է հանի, Հայաստանն այնտեղ բանակ չունի, ինչ բանակ պետք է հանի, ես գիտեմ էդ տեքստն ով է գրել, ռուսական կողմը գրել է էդ տեքստը, տվել է, որ Հայաստանին նորից մտցնի խաղի մեջ, իբր Հայաստանը չի կատարել իր պարտականությունը, Ադրբեջանը նորից հարվածներ է հասցնում, էս խելոքներն էլ գնացել են դրան եւ ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 հաուբից, գրադները, ՏՈՌ-երը, մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, առանց վնասելու, ամբողջական: Ինձ էլ ասել են՝ մնա մեզ հետ, որ մեր հանցագործությանը մասնակից դառնաս, մեր կողքը կանգնի, որ պատասխանատվության մի մասը դու կրես: Իմ այս ասածները համարեք հաղորդում, հենց նրանք Հայաստան մտան, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ կար համաձայնություն, որով կարելի կլիներ խուսափել այս ամենից․ «Մենք կարող էինք 4400 քառակուսի կիլոմետրի վրա ստեղծեինք մեր ավտոնոմ ռեսպուբլիկան, մեր գվարդիան ունենայինք… էս մարդիկ չեն թողել»,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը համաձայն է եղել այս առաջարկին:

Բաբայանը հայտնեց, որ անմիջապես ինքը չի մասնակցել բանակցություններին, այլ բանակցել է միջնորդված, և արդեն իսկ կար ձեռք բերված պայմանավորվածություն։

«Այդ մարդիկ զավթեցին իշխանությունը և կատարեցին հանցագործություն»,-ասաց նա։

Բաբայանը ասաց, որ այս տարբերակը ինքը Արցախի իշխանություններին չի ներկայացրել, քանի որ նրանք չեն էլ ցանկացել լսել, վերջին 15 օրերին նրանք Բաբայանին անվտանգության որեւէ նիստի չեն հրավիրել:

«Իրենք պետք է դատարանի առաջ կանգնեն, պետական հանցագործ են, ժողովուրդը հանրաքվե է արել, ընտրել է անկախություն, իրենք այդ անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են հայտարարել, որի իրավունքը չունեին, եւ Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին լրիվությամբ, հիմա էլ ժողովրդին տարհանում են: Էս մարդիկ պետական հանցագործներ են, ՀՀ-ն տարեկան 500 միլիոն դրամ է ծախսել, որ էդ ժողովուրդը վերադառնա, կյանքը բարելավվի, վերջում էլ գրեցին, որ Հայաստանը հանցագործն է: Ավելին ասեմ՝ այն ծանր տեխնիկան, որ Ադրբեջանն ընդունել է, կարող են  ստուգել, դա  90-ականներին Ադրբեջանից գրավված տեխնիկան է, դա Հայաստանինը չէ, թող համարներով նայեն, տեսնեն»:

Բաբայանը հիշեցրեց, որ երբ ինքը հայտարարում էր, որ պետք է ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, Հայաստանում քաղաքական ուժերը ասացին, որ ինքը «դավաճան» է:

«Հիմա ուզում եմ, որ այդ ուժերը որոնք օֆիցիալ շնորհավորել են (խմբ. Շահրամանյանին), ասեն՝ իրենք դավաճան են, թե՝ ոչ: Այդ մարդիկ դեմ էին Աղդամով առեւտրին, արեցի՞ն բայց, երկիրը հանձնեցին, բա էլ ինչից են խոսում, հիվանդ են ուղեղներից: Մի անգամ ես ԱԺ-ում ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ունենք, փաստաթուղթ եմ ուղարկել, սպասում ենք պատասխանի, 2 օր հետո իրենք տարածում են, թե դա այդքան էլ այդպես չի, դա սուտ ա, իրան՝ էդ դեսանտնիկները, այդ կապիկները, գործակալ են, իրենց ասում եմ, չեն ասում, որ գործակալ չենք: Հիմա ՀՀ իշխանությունները պարտավոր են նրանց, որոնց մասին որ ասեցի, ստեղ ինչ ունեն առգրավեն, տան այդ ժողովրդին, որ վերաբնակեցնեն այստեղ»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, Բաբայանը նշեց, որ ռուսների թույլտվությամբ դա չի եղել, այլ եղել է նրա համար, որ ձերբազատվեն Ռուսաստանից, հեղինակազրկեն եւ ցույց տան,որ ՌԴ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում:

«Ադրբեջանը հիմա իրեն համարում է հաղթած, բայց պարտված է, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը Ռուսաստանն ու Իրանը չեն ընդունում, ու դա տալու է նոր պրոբլեմներ, մի քիչ համբերեք, կտեսնեք, ինքն էլ գիտի: Ամենամեծ սխալն էր Ղարաբաղին չտալ ավտոնոմ ռեսպուբլիկայի կարգավիճակ, որը կլիներ օղակ Հայասատանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության, առեւտրի, տնտեսական շփումների եւ այլն»։

Հարցին, թե որն էր Ռուբեն Վարդանյանի դերը այս ամենում, Բաբայանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո է սկսվել շրջափակումը. «Նրան գործուղել էին  այնտեղ, որ սառեցնեն իրավիճակը, իսկ Ադրբեջանը դա թույլ չէր տա. ինքը հասկանում էր, որ պետք էր արագ այս երկու տարում հարցերը լուծել, հակառակ դեպքում, ինքը պրոբլեմ է ունենալու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ բոլորի մոտ զարմանք է առաջացրել իր՝ անվնաս սահմանն անցնելու փաստը, մինչդեռ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանի տեսանկյունից՝ հանցագործ՝ Բաբայանն ասաց. «Երբ ես 7-8 ամիս առաջ մտնում էի արդեն շրջափակված Արցախ, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, թե ես ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ Արցախն ինձ համար այնպես է, որ երբ ուզեմ մտնելու եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու։

Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք հերոս են, հիմա նստել սպասում են։ Ո՞ւմ են սպասում», - ասաց նա։

Այն դիտարկմանը, որ մարդկանց, որոնք Սամվել Բաբայանից շատ ավելի քիչ վնաս են տվել Ադրբեջանին, փորձում են ձերբակալել, մինչդեռ նա անխոչընդոտ անցել է սահմանը, Բաբայանը պատասխանեց, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրեջանին և հրապարակել սահմանին արված տեսագրությունները իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։

«Ոչ մեկի անձնագիրը չեն նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բեռնախցիկը, դու քայլելով անցնում ես, սքաներով անցնում է մեքենան և նստում ես։ Վե՛րջ», - պատմեց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան. «Հրապարակ»«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան (տեսանյութ)Ռուսաստանն ու Արևմուտքը վաղուց եկել են համաձայնության, որ Հայաստանի շահերը պետք է ոտնահարվեն. Արմեն Այվազյան (տեսանյութ)«Թենիս խաղացե'ք, վազե'ք, հեծանիվ քշե'ք և լավ սովորեք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն էՎաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինենՆախարար Գնել Սանոսյանը Կիրանցում հանդիպում է բնակիչների հետ (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցումՍիմոնյանը Կանադայի սենատի նախագահի ու Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկումներ է ունեցելՏավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետԲողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազենի» ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվել. փաստաբանՔաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին․ «Հրապարակ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»2022 թ. Բագրատ Սրբազանի դասախոսությունը` Հայաստանի դիրքի, շահերի բախումների ու հայի ինքնության մասին (տեսանյութ)Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակելՄեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըՓորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 18-ին նոր հանդիպումներ տեղի կունենան․ ժամանակացույցՈ՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համարԻսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարըՀայաստանը ներկայացնող մարզիկը կմասնակցի Ironman հեղինակավոր մրցաշարինՀաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըՈւկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերըՍուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս ՊապինԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերինՓաշինյանը խարույկի շուրջն է հավաքել «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցներինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչՄխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ ՊուտինՄահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը մնում է ծանր«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՖրանսիան Բաքվի թիրախը դարձավ Հայաստանին աջակցելու պատճառով. Ֆրանսիացի խորհրդարանականՈչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԵս ուզում եմ, որ մեր տղաներն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք. 10-ամյա երեխան` Սրբազանին (տեսանյութ)«Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան
Ամենադիտված