Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվի Հաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահին Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրին 

Ինչ գին է վճարելու Հայաստանը Հռոմի ստատուտի վավերցման դիմաց. դրական և բացասական հետևանքները

Վերլուծական

Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը նախագիծը կուղակի նախագահին՝ ստորագրման։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ իշխանությունների այս որոշումը Հայաստանի համար: 

ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին, միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի դեմ քրեական հետապնդում սկսելը թեժացրեց այն խոսակցությունները, որ Պուտինի՝ ՀՀ այցելության դեպքում նրան կալանավորում է սպասվում: Սակայն, պետք է փաստել, որ պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, երկրորդ՝ այդ մտահոգությունները ցրելու համար Երևանը նաև Մոսկվային ամիսներ առաջ առաջարկներ է ուղարկել, որոնք, կարծես թե, Կրեմլի սրտով չեն:  Մոսկվայից կրկին սպառնացել են՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։

Մինչ անդրադառնալը հնարավոր բացասական հետևանքներին, նշենք, թե իրավական տեսանկյունից ինչ հնարավորություններ է ստեղծելու Հռոմի ստատուտի ընդունումը Երևանի համար։ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, այսինքն՝ ՀՀ տարածքը կարելի է ասել որոշակիորեն երաշխիք է ստանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը։ Կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից: Արցախցիների բռնի տեղահանման հարցը ևս, Հայաստանի դիմումով Միջազգային քրեական դատարանը կարող է քննել։ Խոսքը գնում է այս դեպքում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության տարատեսակի մասին, այսինքն՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ, որը կանոնադրությամբ նախատեսված հանցատեսակ է, հանցագործության տեսակ է, և կա նաև նմանատիպ նախադեպ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից իրավազորությունը ճանաչելու: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում պնդել էր՝ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որն, ըստ վարչապետի, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

Սա՝ դրական հնարավորությունները, մինչդեռ ակնհայտ է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի Երևանի այս քայլը, որը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անվանել էր թշնամական: Ի՞նչ կարող է անել ռուսական կողմը և ինչ լծակներ ունի։ Նշենք, որ երկու շաբաթ Լարսում առկա կուտակումները դեռ ընդամենը ծիծեռնակներն են: Հերթում սպասում է 1214 բեռնատար մեքենա: Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ նախօրեին անցակետում սկսել են գործել արտահանման ճկուն մաքսատուրքեր՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, որն էլ մեծ բեռնատարների կուտակումներ են առաջացրել, պարզաբանել են կենտրոնական կոմիտեից։

ՌԴ-ն կարող է գնալ նաև այլ, ավելի կտրուկ քայլերի, դիցուք՝ սահմանին գազի գնի թանկացմանը, արդյունքում՝ Հայաստանը սահմանին գազը կարող է գնել 1500 դոլարով: Իրանից գազի ներկրման ծավալները հնարավորություն չեն տալու ամբողջովին ծածկել պահանջարկը, բացի այդ՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի: Դմիտրի Պեսկովը օրերս արդեն իսկ ակնարկել է՝ Հայաստանից կողմից գազը արտոնյալ գներով ձեռք բերելու մասին:

Կարող են սահմանափակվել մասնավոր տրանսֆերտները՝ ՌԴ-ից Հայաստան: Այս տարվա ընթացքում շուրջ 3 միլիարդ դոլարի մասնավոր տրանսֆերտ է մտել Հայաստան և դրա առյուծի բաժինը հենց ՌԴ-ից է: Հասկանալի է, որ այս դեպքում այսպես կոչված՝ խոպանի փողերով ապրող բնակչությունը կանգնելու է սուր սոցիալական խնդիրների առաջ:

ՌԴ-ն կարող է Հայաստան վերադարձնել նաև տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներին՝ էլ ավելի սրելով, սոցիալ-տնտեսական ճգնաժամը երկրում:

Այս ամենը հանգեցնելու է իշխանություններից դժգոհության սաստկացման, չի բացառվում նաև՝ սոցիալական բունտի, այն պարզ պատճառով, որ երկիրը կանգնելու է սոցիալական է էներգետիկ ճգնաժամի շեմին: Այն, որ Հռոմի ստատուտը կարող է դրական հետևանքներ ունենալ ՀՀ համար և ծառայել որպես լուրջ գործիքակազմ, փաստ է, սակայն փաստ է նաև, որ մեծանում են պատասխան հակահարվածի ռիսկերը, որոնց դեպքում հետևանքների ողջ ծանր բեռը ընկնելու է հասարակ ժողովրդի ուսերին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետՀայաստանի քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը․ Արմեն Այվազյան«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ Երևանի քաղաքապետարանում տիրում է համակարգային կոռուպցիա․ Արթուր Չախոյան (տեսանյութ)Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) «Որոշ երրորդ կողմերի ապակառուցողական գործունեությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը». ԲայրամովԳագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է ՌԴ ՊՆ-ն 2024-ին ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում չորս զորավարժություն կանցկացնի
Ամենադիտված