Ալիևը հրաժարվել է Գրանադայում հանդիպել Փաշինյանի հետ. նշվել է պատճառը
Иностранный![Ալիևը հրաժարվել է Գրանադայում հանդիպել Փաշինյանի հետ. նշվել է պատճառը](/timthumb.php?src=disc/04-10-23/9a2f95ea3c99ca001142f2a5ec9c2674.jpg&w=780)
Ադրբեջանը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ներկայացվել են հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելու պատճառները։
Ադրբեջանն առաջարկել է Թուրքիային մասնակցել հանդիպմանը և պնդել է դա։ Սակայն այդ հնարավորությունը, պարբերականի բնորոշմամբ, չի ստեղծվել, և Ֆրանսիան ու Գերմանիան ընդդիմացել են։
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանին առաջարկվող հնգակողմ ձևաչափում՝ Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ, ձևավորվել է իբրև թե «հակաադրբեջանական մթնոլորտ»։ Իբրև հանդիպումից հրաժարվելու պատճառ՝ նշվում է նաև Ֆրանսիայի իբրև թե «ոչ կոնստրուկտիվ պահվածքը»։
«Բաքուն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի շրջանակներում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում։
![](banners/armflix.jpg)