Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
Արտաքին ՔաղաքականԼիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները։ Այս մասին հայտնել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,– X-ում գրել է նա։