Իրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանում խաղաղությունը
ԱդրբեջանԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիին, ով ժամանել է Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստին, գրում է Interfax-ը։
«Կողմերը քննարկել են ադրբեջանաիրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման և Նախիջևանի միջև հաղորդակցության իրականացման շուրջ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բայրամովն ու Սաֆարին նշել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի աճը և բարձր են գնահատել ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։