Ալիևի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ «Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմի չի պատրաստվում»
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, բացարձակապես անհիմն են»,– ասել է Էլչին Ամիրբեկովը ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրները»,- ընդգծել է նա։