Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Հոկտեմբերի 12-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ: Օրը բարենպաստ է գործնական բանակցությունների, հնարավոր գործընկերների հետ հանդիպումների համար: Խելացի ինքնագովազդը կօգնի նրանց վրա լավ տպավորություն գործել: Կարելի է մեկնել ուղևորությունների, այդ թվում և միանգամայն անծանոթ երթուղիներով:

Սիրահարված Խոյերը կըմբոշխնեն իրենց կեսի հետ հարաբերությունների ներդաշնակությունը, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները կսքանչանան ընտանեկան երջանկությամբ: Միայնակներին, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում, որովհետև լավ իմաստով ճակատագրական հանդիպման հավանականությունը շատ մեծ է:

Ցուլ: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Դուք իրավացի եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ:

Գնումներ կատարեք երեկոյին հնարավորս մոտ ժամերին: Որքան ուշ` այնքան հաջող կլինեն դրանք: Հաջող ընթացք կունենան նաև հնարավորինս ուշ ժամերի ռոմանտիկ ժամադրությունները: Ամուսնացած Ցլերին սպասվում է հաճելի երեկո մտերիմ մարդկանց շրջապատում:

Երկվորյակ: Ամեն ինչ այսօր գալիս է ձեր ձեռքից: Կարևոր է, որ ականջ չկախեք այն մարդկանց, ովքեր պնդում են հակառակը կամ փորձում են շեղել ձեզ ճանապարհից: Կարելի է ձեռնարկել աշխատանքային նոր ծրագրերի: Կարելի է այդ գործերում ներգրավել նաև հին դաշնակիցներին: Դուք հաջողությամբ լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց խուրհուրդների շնորհիվ շատ արագ կհասնեք հաջողությունների:

Օրը նպաստավոր է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ճիշտ է, դուք ընդգծված ռոմանտիկ տրամադրություն չունեք այսօր, բայց հենց այդ ռացիոնալիզմը կօգնի հաղթահարել երկվություններն ու տարաձայնությունները, որոնք կարող էին փչացնել տրամադրությունը:

Խեցգետին: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվեք օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում ձեզ համար ավելի հեշտ է կենտրոնանալ խնդիրների վրա և խուսափել սխալներից: Ավելի ուշ դադարում եք ուշադիր լինել, հեշտությամբ շեղվում եք բուն խնդիրներից, թուլանում է գործնական ակտիվությունը: Այնպես որ, օրվա երկրորդ կեսին չարժե լուրջ ծրագրեր կազմել:

Հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում` այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը:

Առյուծ: Օրը սովորական չէ, բայց կուրախացնի ձեզ: Առաջին հերթին լավ լուրերով: Դուք կիմանաք, որ վաղուց անհանգստացնող խնդիրների լուծումը սարերի հետևում չէ, հնարավոր է` ստանաք նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Կհարթվեն հին կոնֆլիկտները: Ձեր նրբանկատությունը կօգնի հաղթահարել հակամարտությունը, որ խանգարում էր աշխատանքային նորմալ գործընթացին:

Կարելի է ազատություն տալ երևակայությանը, փորձել անձնական կյանքում նոր բան մտցնել: Ձեր ստեղծագործական ներուժը բարձր է, կանխազգում եք` ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները օգտակար կլինեն:

Կույս: Օրվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Կույսերը հեշտությամբ լեզու կգտնեն կին գործընկերների հետ, կկարողանան ոչ ֆորմալ իրավիճակներում հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է մյուս Կույսերին, ապա նրանք ևս առիթ չեն ունենա կյանքից բողոքելու, քանի որ հաջողությունների հասնելու շանսերն այսօր մեծ են:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է կենսական ներուժի նվազում և ինքնազգացողության վատացում: Ձեր տրամադրության վրա, սակայն, դա չի ասզդի: Դուք կպահպանեք լավատեսությունը և կենսասիրությունը, հաճույքով կշփվեք մտերիմների հետ: Պարզապես երեկոյան աշխատեք շատ չծանաբեռնել ձեզ գործերով:

Կշեռք: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը մեծ է: Դրանից պետք է առավելագույնս օգտվել` նպատակների իրագործման համար: Բայց իրավիճակն աստիճանաբար կփոխվի, ցավոք, ոչ դեպի լավը: Կեսօրին մոտ արդեն հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, որոնք հարթել դժվար թե հաջողվի:

Երեկոն իր հետ կբերի ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Կշեռք ծնողներից կպահնջվի մեծ համբերություն` երեխաների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Իմիջի հետ կապված փոփոխություններն անցանկալի են: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի, իսկ շրջապատի համար էլ, դժվար թե, հաճելի լինեն:

Կարիճ: Բարենպաստ քամու սպասելու հարկ չկա: Օրը, կարծես, գործելու և վճռական գործելու համար է: Լավ են անցնում գործնական թեմաներով բանակցությունները` առաջին հերթին նոր գործընկերների հետ համագործակցության շուրջ: Կա հին ֆինանսական խնդրի լուծման հավանականություն, չի բացառվում հին պարտքի վերադարձ:

Մեծ է ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին: Ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չեք ունենա, դուք այսօր գերազանց մարզավիճակում եք:

Աղեղնավոր: Հնարավոր են ֆինանսկան խնդիրներ և անհաջող գնումներ: Ցանկալի չէ բիզնեսում ներդրումներ կատարելը, օրը հարմար չէ առևտրական գործունեություն ծավալելու համար: Խորհուրդ է տրվում կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա,: Ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնել ձեզ կհաջողվի երեկոյան մոտ և հենց այդ ժամանակ կարելի է քննարկել ամենակարևոր հարցերը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը չեզոք է, մտերիմների հետ տարաձայնությունները քիչ հավանական: Կարելի է մեկնել նախապես ծրագրած ոչ երկար շրջագայությունների:

Այծեղջյուր: Ամեն ինչ լավ է, անհանգստանալու և ալեկոծվելու պատճառներ չկան: Մտահղացումները, այդ թվում և ամենահամարձակ, հեշտությամբ են իրագործվում, ընդ որում` նույնիսկ այն դեպքերում, երբ դուք հստակ պատկերացումներ չունեք դրանց իրագործման ճանապարհների մասին: Նորարարությունները հաջողությամբ են պսակվում, փայլուն լուծումները տրվում են ժամանակին:

Հեշտությամբ եք լեզու գտնում մտերիմների հետ, լավ եք հասկանում, թե նրանք ինչ են ակնկալում ձեզնից և աշխատում եք հուսախաբ չանել նրանց, ինչը ձեզ հեշտությամբ է հաջողվում: Այսօր ձեզ կհաջողվի նաև վերջ դնել ռոմանտիկ հարաբերությունները փչացրած թյուրիմացությանը:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը նպաստավոր կդասավորվի նրանց համար, ովքեր ծրագրել են զբաղվել երևակայություն, ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերով: Սահմանափակվածությունը ճնշում է, շատ Ջրհոսների նեղ է թվում իրենց կյանքի սովորական շրջանակը: Օրվա երկրորդ կեսին կարելի է անցնել գործնական բանակցությունների, աշխատանքային և ֆինանսական ակտուալ խնդիրների քննարկման: Օրվա այս ժամանակահատվածը նպաստավոր է կառուցողական երկխոսության համար:

Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք այսօր հակված եք կրկնել այն սխալները որոնք քանիցս հանգեցրել են որոշակի խնդիրների: Ժամանակն է սրբագրելու այդ պահվածքը:

Ձկներ: Օրը նպաստավոր է, նրա սկիզբը խոստանում է գործերի և համարձակ ձեռնարկների հաջող իրականացում: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբ: Դուք շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որնց տեսնում եք առաջին անգամ:

Տեղեկություններին, որոնք կստանաք այսօր, պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանց մեջ կլինեն այնպիսիները, որոնք օգտակար կլինեն ձեզ: Աստիճանաբար կսկսի հասկանալի դառնալ նաև իրավիճակը, որից չեք կարողացել գլուխ հանել վերջին մի քանի շաբաթներում: Մի քանի օրից ձեզ պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular