Լոռու մարզում 27-ամյա տղան դանակահարել է հարազատ եղբորը
Чрезвычайный случайԱյսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են,որ վիրավորը Արցախի Հանրապետության քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադմիրի Մ.-ն: