Երևանում 39-ամյա տղամարդը Մալաթիայի շուկայի տարածքում կոտրել է անհատ ձեռներեցի կրպակի դռան ապակին
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և պարեկներ Արմեն Մուրադյանի ու Արթուր Հակոբյանի գլխավորությամբ Վանթյան փողոցի թիվ 61 Ա հասցեում գործող՝ Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում նկատել են, որ մի խումբ քաղաքացիներ իրարից օգնություն են խնդրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են նշված վայր և նկատում, որ մի տղամարդ անկանոն հայհոյանքներ է հնչեցնում քաղաքացիների հասցեին:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել տուժած կին անհատ ձեռներեցին: