Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին 

Իրավական համակարգի թշվառությունը՝ մեկ մեղադրանքում․ Վիգեն Սարգսյանն՝ իր նկատմամբ քրվարույթի մասին

Բլոգոսֆերա

Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին․

«Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում, խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019թ-ից:

Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ:

Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է: ՊՆ հանձնաժողովի անդամներին որպես մեղադրյալ ներգրավելուց և դատվելու սպառնալիքով նրանցից քննիչների թյուր պատկերացմամբ «հարմար» վկայություններ կորզելուց հետո, նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել են: Ըստ համաներման մասին 2018թ. օրենքի նրանց հանդեպ վարույթի հարուցումն ի սկզբանե պետք է մերժվեր: Բայց արի ու տես, որ 2018-ին ընդունված համաներումը կիրառվում է միայն իմ դեմ «մեղադրական» փաթեթն ամփոփելուց հետո:

Կհիշեք, որ երբ այս կրկեսը մեզ լավ հայտնի պատճառներով նոր թափ ստացավ 2023-ի փետրվարին, ես հորդորեցի հրապարակել իմ «հանցավորության» հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Իհարկե դա չարվեց: Բայց արի ու տես, որ մի փոքր ուսումանսիրելով հարցը քննչական մարմինն հանգել է այն եզրահանգման, որ իրոք այն տասներկու տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր վարույթն, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց զրկել են «տուժողի» կարգավիճակից:

Նորայր Նորիկյանի վստահորդներն օգտագործվեցին նեղ շահադիտական խմբային նպատակներով և դուրս նետվեցին (տե՛ս քննչական մարմնի որոշումից համապատասխան հատվածը): Ցավում եմ « նախկին տուժողների» համար, քանի որ վստահ եմ, որ նրանց մեջ է՛լ կան ազնիվ մարդիկ: Բայց, կարծում եմ, մի փոքր մտածելու պարագայում, իրենք պետք է հասկանային, որ իրենք ընդամենը միջոց են:

Իհարկե, առանց խախտված իրավունքի գործ չի լինում, և սուրբ վայրը պարապ չթողնելու համար քննիչները հավաքագրել են 30 նոր «տուժող», ում, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականցնող շատ օրինակելի համհարզ-սպան, և շատ ուրիշներ: Միակ պատճառը, որ ես այդքան վստահ խնդրում էի հրապարակել ցուցկներն այն էր, որ ես համոզված էի և համոզված եմ, որ այդ որոշումների կայացման մեջ չկար շահագրգռվածության որևէ նշույլ, կոռուպցիոն որևէ հատկանիշ: Կար միայն այդ պահի նեղ հնարավորություններն առա՛վել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:

Այսիպիսով, իմ խնդրանքի առաջին մասը բավարարվել է: Բնակարան չստացածների ցանկը հրապարակվել է և քննչական մարմնի կողմից էլ հաստատվել, որ նրանց իրավունքները չեն խախտվել: Մնում է ուժ գտնել և հրապարակել բնակարան ստացածների ցանկը` նշելով նրանց վաստակը Զինված ուժերի համար: Դրա օրն էլ կգա:

Միայն մի հարց. 2018-23 թթ հեչ բնակարան չի՞ կառուցվել ՊՆ-ի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ այս 30 տուժողները, ում ՊՆ-ն, ըստ մեղադրական կողմի պետք է բնակարանով ապահովեր դեռ 2018-ին մինչ օրս բնակարանավորված չեն: Անհասկանալի է: Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները: Իմ շատ սիրելի՛ զինծառայողներ, ովքեր հիմա նոր տուժող են կարգվել, ցավով զգուշացնում եմ, որ ձեզ է՛լ ընդամենն օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Եթե ձեր մասին մեկ գրամ մտածեին, դուք արդեն ձեր նոր տներում կբնակվեիք», - գրել է նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)
Ամենադիտված