Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան 

«Ցանկանում են օր առաջ ջնջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետքերը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանում կանգնած են երկընտրանքի առջև՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերե՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ վիրավորական է այն շտապողականությունը, որը ցուցաբերել է կառավարությունն արցախահայերին վերաբերող այս որոշումը կայացնելիս:

«Օրենքի ընդունումը և դրա մասնակի ուժի մեջ մտնելը տեղի է ունեցել այն օրերին, երբ արցախցիները և բոլոր նրանք, ովքեր խիղճ ու սիրտ ունեն, քառասունքի մեջ են: Ոչ միայն մարդիկ, որոնք ցավագին կորուստներ են ունեցել, այլև բոլորը, ովքեր գոնե առայժմ կորցրել են իրենց հայրենիքը: Շտապողականություն է նաև այն առումով, որ Արցախի պաշտոնատար անձանց, իրավաբանների և այլ փորձագետների հետ այս հարցերը չեն քննարկվել: Վիրավորական է նաև այն առումով, որ խոսքն օտարերկրացիների և իրականում քաղաքացիություն չունեցող անձանց մասին չէ: Նման որոշում կայացնելիս առնվազն նրա ուժի մեջ մտնելու համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, ինչը մարդկանց հնարավորություն կտար, որ կողմնորոշվեն: Անցել է մեկ շաբաթ, բացատրություններ, հանդիպումներ, պարզաբանումներ չկան:

Թվում է, թե խոսքը մի պարզ իրավիճակի մասին է, բայց մարդիկ կանգնել են շատ տարօրինակ վիճակի առջև: Ունեին Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Ասում են, թե դրանք ունեցել են զուտ ճամփորդական փաստաթղթերի դերակատարություն. այնինչ, այդպես չէ: Արցախը եղել է չճանաչված, բայց պետական միավոր, և այդ անձնագրերն արցախցիներին թույլ էին տալիս ոչ միայն ճամփորդել, այլ նրանք բազմաթիվ իրավունքներ ունեին, մասնավորաբար՝ մեր երկրում ՀՀ քաղաքացիներին հավասար օգտվում էին առողջապահական ծառայություններից, ստանում կրթություն, ընդ որում՝ ճգնաժամային դեպքերից հետո՝ Ազգային ազատագրական պայքար, Ապրիլ յան ու 44-օրյա պատերազմներ, ունեին ինչ-որ արտոնություններ: Հնարավորություն ունեին մասնակցելու միջազգային միջոցառումների սպորտի և մշակույթի բնագավառներում, քաղաքական և հասարակական մակարդակներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Կարծիք է հայտնում՝ կառավարության ընդունած որոշումը նշանակում է, որ գրեթե բոլոր արցախցիներին զրկել են քաղաքացիությունից և բոլոր այն հնարավորություններից, որոնք նրանք ունեին: «Մյուս կողմից՝ նշանակում է, որ այդ քաղաքացիությունը եղել է ֆիկտիվ: Հաջորդը՝ այսօր մեր հայրենակիցներին, ինչպես ասվում է՝ քույրերին ու եղբայրներին, իրավական առումով չենք ընդունում որպես հայրենակիցներ: Հայրենակից եզրույթը որոշ պետություններում, օրինակ՝ Ռուսաստանում, ունի իրավաբանական ձևակերպում: Որոշումը, որով արցախցիներին զրկել են քաղաքացիությունից, բացարձակապես չի դիտարկում իրենց իրավաբանական դաշտում որպես հայրենակիցներ: Օրենքն ասում է, որ ժամանակավոր ապաստանի կարգավիճակը տրվում է օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց: Ստացվում է, որ ընդունված որոշմամբ արցախցիներին համարում են քաղաքացիություն չունեցող անձինք»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ամենը, ըստ Ալավերդյանի, շատ խորքային իմաստ ունի: «ՀՀ կառավարությունն այս գործողություններով պատժո՞ւմ է արցախցիներին: Բոլոր նրանք, ովքեր ունեցել են այդ անձնագիրը, ենթարկվում են ծանրագույն, չբացատրված և հակաիրավական խտրականության: Ի՞նչ չափանիշով. որ նրանք ՀՀ բնակիչ չեն և չճանաչված պետության քաղաքացի են, բայց չէ՞ որ Արցախը գաղտնի, ընդհատակյա և ահաբեկչական միավոր չէր, այլ հստակ զարգացող պետություն:Արցախցիները պետք է ընտրություն կատարեն՝ վերցնե՞լ փախստականի կարգավիճակ, այսքան տարի ՀՀ քաղաքացի լինելով, մյուս կողմից՝ մինչ փախստականի կարգավիճակ ստանալը, ներկայացնելով մի շարք փաստաթղթեր, այդ անձինք կարծես թե առաջնային ձևով ընդունում են քաղաքացիություն, ընդ որում՝ դեռ պետք է պետտուրք վճարեն:

Տեղի՞ն չէր արդյոք, որ այս բոլոր ծախսերը կառավարությունը վերցներ իր վրա: Սա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սիրած զրոյական կետն է: Նա զրոյական մակարդակից հնարավորություն է տալիս մարդկանց, որոնք տարիներ շարունակ ՀՀ քաղաքացու անձնագրի կրողն էին և օգտվում էին բազմաթիվ իրավունքներից, քաղաքացիություն ստանալ՝ փաստորեն նախ զրկվելով դրանից: Այդ նույն անձն ասաց, որ հետագայում կկարգավորեն բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են թոշակներին: Այս որոշումն ընդունելու ժամանակ պետք է օրենսդրական փոփոխությունների կամ որոշումների փաթեթ ընդունվեր, ոչ թե սկզբից մարդկանց զրկեին քաղաքացիությունից, հետո մտածեին, թե ինչ են անելու: Բոլոր այն տվյալները, օրինակ՝ աշխատանքային ստաժը, պատգամավոր լինելը և այլն, հաշվի՞ է առնվելու: Ունեմ հիմնավոր կասկած, որ ոչ: Տեսնում ենք, որ այստեղ ոչ միայն խտրականություն է, այլ չարամտություն, այն է՝ օր առաջ, ավելի շուտ, քան նշված է Արցախի նախագահի ստորագրած ոչ լեգիտիմ հրամանագրում, ջնջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետքերը:

Այնպիսի խոսք են օգտագործում, որ անգամ արցախցիներն են տարակուսում, ասում են՝ ինտեգրվեք: Արցախցիներն ինձ հետ զրույցում ասում են՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներ և որպես Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիներ՝ ինտեգրված ենք կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում: Չկար մի գերատեսչություն, որը չունենար համագործակցության պայմանագրեր: Ավելին՝ Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը համագործակցում էր Մեծ Բրիտանիայի համապատասխան հաստատությունների հետ: Այս իշխանությունը դեռ երեք ամիս ժամանակ ուներ, որ համարեր՝ գոյություն ունեն բոլոր հաստատությունները և դրանով իսկ՝ ԼՂՀ դե յուրե կամ դե ֆակտո միավորը, բայց, հակառակ դրան, երեք ամիս շուտ, քան համաձայնեցված է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, լուծարում ու ջնջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը և նրա իմաստը»,-ընդգծում է ՀԿ-ի գործադիր տնօրենը:

Մայր Աթոռը հայտարարում է, որ պահպանում է Արցախի թեմը, Արցախի կայացած ինստիտուտները շարունակում են քննարկումները՝ ինչ-որ բան փոխելու ակնկալիքով, իսկ պաշտոնյաներից մեկն ասում է՝ ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է: «Պետական պաշտոնյաներն անընդհատ հայտարարում են, որ եթե մնա հետք Լեռնային Ղարաբաղից, ապա դա իրենից ներկայացնում է ազգային անվտանգության սպառնալիք: Իրականում այն, ինչ արել է ՀՀ իշխանությունը, կներեք, իր առաջնորդի գլխավորությամբ, պատմական առումով եղել է ամենամեծ հարվածն ազգային անվտանգությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լինելիությունը գաղտնիք չի եղել Եվրախորհրդարանի համար: ԵՄ-ի 1999 թ. որոշման մեջ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ այնպես է կայացել, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները: Նա չի ճանաչվել ահաբեկչական միավոր, ինչպես հիմա ուզում է ցույց տալ Ադրբեջանը:

2013 թ.-ին Արևել յան գործընկերություն ծրագրի ներքո իրականացվող նիստերից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայից պատգամավոր Չարլզ Թանոքն Ադրբեջանի պատգամավորի հարցին, թե ինչու են քննարկվող որոշման մեջ Ռուսաստանին մեղադրում Աբխազիան և Օսեթիան օկուպացնելու մեջ, բայց չեն խոսում Հայաստանի մասին, որը նույնն է արել ԼՂՀ-ի հետ, պատասխանել է. «Բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ տարածքները գտնվում են կոնստրուկտիվ անորոշության կարգավիճակում, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մեջ: Չունենք այդպիսի պարզ դիրքորոշում այն մասին, թե Ղարաբաղը օկուպացված տարածք է, և մյուս կողմից՝ այնտեղ շատ քիչ մարդ կա, որ չունի ՀՀ քաղաքացիություն»:

10 տարի առաջ նման ընկալում է եղել, այդտեղ հստակ մերժում են, որ Հայաստանն օկուպացրել է Արցախի Հանրապետությունը: Այս անձը, որն իրեն ներկայացնում է որպես Հայաստանի կառավարության ղեկավար, չունենալով պատմական, իրավաբանական, իրավական և իրական որևէ հիմք, հայտարարում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ դրա ներքո հասկանալով միայն ու միայն ԼՂԻՄ-ը, ոչ թե նրա շուրջ տարածքները, որպես Ադրբեջանի տարածք:Հիշեցնեմ՝ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ին ընդունված որոշումով նման փաստաթղթի ստորագրումն արգելված է: Այդպիսի հայտարարությունը հակասում է 1995 թ.ին ընդունված Սահմանադրությանը: 2020 թ.-ին չստացվեց Արցախը բռնակցել Ադրբեջանին, նետել ցեղասպան Ադրբեջանի և Թուրքիայի երախը, դա արեց երեք տարվա ընթացքում ու մաս-մաս: Դրանով իսկ նա արդարացում չունի: Ադրբեջանը զրկանքների է ենթարկել արցախահայությանը, հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այդ զրկանքների ճանապարհը»,-շեշտում է ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Հավելում է՝ քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու որոշման երկրորդ մասը ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի 30-ին, թե ինչ կարգով է մարդկանց տրամադրվելու փախստականի կարգավիճակ: «Այս երեք ամիսն օգտագործվում է պարտադրողական ու անօրինական մի գործընթացի մեջ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Նա բոլորին դարձնում է այս մեղքի կրող: Երեք տարվա ընթացքում գործող իշխանության ծանրագույն հանցագործության տարրեր պարունակող բոլոր հայտարարություններն ու քայլերը պատահական չեն եղել: Բոլոր նրանք, ովքեր ստանալու են քաղաքացիություն, մասնակցելու են անօրինական ու անհիմն որոշման իրականացմանը: Պատերազմը տանուլ տված կառավարությունը հայտարարում է, որ կարող էին հենց այնպես էլ հրաժարվել այդ տարածքներից, պարզապես դա չեն արել, որ իրենց դավաճան չանվանեն: Բայց անվանում են»,-ընդգծում է նա:

Այլ կարծիք ու քննադատություն արտահայտող անձանց կարող են քրեական հետապնդման ենթարկել, վերջին օրինակներից է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հանդեպ սկսված հանրային քրեական հետապնդումը ֆեյսբուքյան գրառման համար: «Նրանք, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում քրեական ծանր հանցագործությունների տարրեր պարունակող գործողությունների դեմ, հետապնդվում են: Այս իշխանությունների և Ադրբեջանի գաղափարախոսությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի հանդեպ համընկնում է շատ կետերով: Պատահական չէ, որ տոհմիկ մտավորական և հայերի համար բավականին հայտնի այդ տոհմի ներկայացուցչի հանդեպ սկսվել է այս իշխանություններին խայտառակող գործընթացը: Ինչպես միշտ, սկսում են ամենապայծառ դեմքերից այն ոլորտում, որի ներկայացուցիչներին ուզում են ենթարկել հետապնդումների՝ Արմեն Գրիգորյան, Տաթևիկ Վիրաբյան և այլք:

Շարունակելով Ադրբեջանի պատժամիջոցները արցախահայության և ցանկացած մտածող հայի հանդեպ՝ Հայաստանի օրվա իշխանությունը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Եթե ինչ-որ մեկն այսքան արհավիրքից հետո չի տեսնում, որ այս բանաձևն ամբողջովին արտահայտում է օրվա իշխանության գաղափարախոսությունը, քաղաքականությունը և գործողությունները, նշանակում է՝ նրանք իրապես կիսում են այդ հանցավոր տարրեր պարունակող գործողությունների մեղքը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 5-ի աստղագուշակ Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան ՀակոբյանԼեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան ԱբրահամյանԱյս շարժումը հայրենիք ունեցողներինն է՝ զերծ որևէ գույնից ու կողմից, սա գողացված ուրախության շրջան է Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել այնՓաշինյանին չանչելու ենք, ինքն է մեզ սեղմել անկյուն, նա հային հայի դեմ կհանի, հանգիստ չի հանձնելու Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)
Ամենադիտված