Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ ավտովթարից 9 օր անց 47-ամյա տամարդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 47-ամյա Համլետ Ղազարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: