Սա մեր լավագույն հանդիպումն էր․ Անչելոտի
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 13-րդ տուրի հանդիպման արդյունքները, որում իր թիմը 5։1 հաշվով հաղթեց «Վալենսիային», հայտնում է armsport-ը:
«Սա մեր լավագույն հանդիպումն էր: «Վալենսիան» լավագույնս չխաղաց, քանի որ մենք շատ լավ հանդիպում անցկացրինք: Մենք կարող էինք ավելի լավ պաշտպանվել առաջին 15 րոպեներին, բայց հակառակ դեպքում խաղը կատարյալ էր:
Մենք շատ լավ խաղացինք վերջին երեք հանդիպումներում։ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում մեզ բախտը պակասեց, բայց մյուս երկու խաղերում մենք ամբողջական, որակյալ, ուժեղ, նպատակասլաց թիմ էինք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։