Փարիզի քաղաքապետը միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին
Фотографии![Փարիզի քաղաքապետը միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին](/timthumb.php?src=disc/13-11-23/f474165d872a5f2680145bff864060a6.jpg&w=780)
Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին՝ Անն Հիդալգոյի և Լուիս Մորենո Օկամպոյի շնորհիվ։ Շնորհակալություն նրանց աջակցության համար»,-գրել է Փափազյանը։
![](banners/armflix.jpg)