Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավարին Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր Արգենտինան հրաժարվել է ԲՐԻԿՍ-ին միանալու մտքից Իրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ ՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումը Բայդենը հայտարարել է, թե իր ծանոթն ունի ծածկագիր, որը կարող է պայթեցնել ամբողջ աշխարհը Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը․ ԱԳ նախարար Անվանի գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր ԵԱՀԿ–ն ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը․ Միրզոյան 

ՀՀ կառավարությունը պիտի հատուկ կարգավիճակ տա սեպտեմբերին Արցախում զոհվածների ընտանիքներին

Բլոգոսֆերա

ՀՀ կառավարությունը պետք է հատուկ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն տրամադրի սեպտեմբերին Արցախում զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձանց ու ընտանիքներին՝ պահելով 44-օրյա պատերազմի սկզբունքը: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի ցեղասպանության վերջին դրվագի՝ սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր անձինք են զոհվել ու վիրավորվել, որոնք որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել և նման միտում էլ տեսանելի չէ:

Նախ, սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով մոտ 230 զոհ է արձանագրվել, որոնցից առնվազն 19-ը քաղաքացիական անձինք էին, ներառյալ՝ 6 երեխա: Իսկ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, ըստ ՆԳՆ վերջին թարմացման, մոտ 220 անձի մահ է արձանագրվել: Իսկ ագրեսիայի հետևանքով անհայտ կորածների թիվը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին հրապարակման, 42 է, ներառյալ՝ 12 քաղաքացիական անձ, իսկ պայթյունի հետևանքով անհայտ կորածներինը՝ ըստ ՆԳՆ հրապարակման, շուրջ 50 է: Բոլոր տվյալները նախնական ու մոտավոր են, և ԴՆԹ հետազոտությունների ավարտից, ամբողջական ու պաշտոնական ցուցակագրումից հետո հնարավոր կլինի հստակ թվեր նշել:

Եթե մարտական գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված ու անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը լուծվում է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (1000+) միջոցով՝ համապատասխան օրենսդրական դաշտի հիման վրա, նույնիսկ որի մասով, կարծես թե, վարչարարական խնդիրներ ու ձգձգումներ կան, ապա այս հիմնադրամի շահառու չհանդիսացող անձանց մասով խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Մասնավորապես, ագրեսիայի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած քաղաքացիական անձինք և նրանց ընտանիքները, ինչպես նաև պայթյունի հետևանքով զոհված, վիրավորված ու անհայտ կորած բոլոր անձինք (այդ թվում՝ զինծառայողները) և նրանց ընտանիքները որևէ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն չեն ստացել առ այսօր: Հիմք ընդունելով վերոնշյալ մոտավոր թվերը՝ այդպիսի զոհված անձանց թիվը շուրջ 300 է, իսկ հաշմանդամության խումբ ձեռք բերած վիրավորների թվերի վերաբերյալ կդժվարանամ որևէ հաշվարկ ներկայացնել:

Պետական ծրագրերից դուրս մնացած նշյալ անձինք ու նրանց ընտանիքները պետք է հստակ կարգավիճակ ու ֆինանսական աջակցություն ստանան ոչ միայն նրանց սուր սոցիալական խնդիրների պատճառով, այլ՝ առաջնահերթորեն պետության (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) կողմից ստանձնած անվտանգային պարտավորությունների ձախողման պատճառով: Ավելին, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել վառելիքի պահեստի պայթյունի հանգամանքները և քննարկել դրա հետևանքով զոհված զինվորականներին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու դարձնելու հնարավորությունները, քանի որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական օբյեկտում՝ պատերազմական գործողությունների հարուցած քաոսի ու խուճապի և զինված ուժերի կողմից այդ օբյեկտի անվտանգ կառավարման պարտավորության ձախողման պայմաններում: Այլ նուրբ հիմնավորումների մասին նախընտրում եմ հրապարակայնորեն չխոսել, բայց որոշում կայացնողները դրանք լավ կիմանան՝ ըստ այդմ կատարելով նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունել և քաղաքացիական բոլոր զոհերին ու վիրավորներին հատկացրել է միանվագ ֆինանսական աջակցություն հետևյալ չափերով՝ զոհվածների ընտանիքներին՝ 5,000,000, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3,000,000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 2,000,000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 1,000,000 ՀՀ դրամ:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հստակ է, որ նշյալ խմբերի անձինք և նրանց ընտանիքներն ունեն իրավաչափ ակնկալիք՝ ստանալու հատուկ կարգավիճակ և ֆինանսական աջակցություն՝ առնվազն նշված չափերով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավարինՄիրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր Արգենտինան հրաժարվել է ԲՐԻԿՍ-ին միանալու մտքիցԻրանը պատրաստ է բարելավել ռազմական կապերը Սաուդյան Արաբիայի հետ Ղրղզստանում սպառնում են հրապարակել հասարակաց տների հայտնի այցելուների լուսանկարներըՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըԲայդենը հայտարարել է, թե իր ծանոթն ունի ծածկագիր, որը կարող է պայթեցնել ամբողջ աշխարհըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցԱդրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա ՀՀ ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը․ ԱԳ նախարարԱնվանի գիտնական Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր ԵԱՀԿ–ն ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը․ ՄիրզոյանՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Սիսիան Պօղոսեան ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին ՄԻՊ-ն անդրադարձել է տեսանյութին, որում օտարերկրացի տղամարդուն ստիպում են զինվորական բաճկոնը հանել ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա Պաղեստինի նախագահն օգնություն է խնդրել ԱՄՆ–իցՀայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալի հետ Ինչ ունեցվածք են հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու տեղակալներըՀամացանցի օգտատերերին զարմացրել է «Pepsi» բառի նշանակությունը Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցերՀնդկուհին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկար մազերի շնորհիվՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆԿարմիրբերետավորը կոտրել էր քաղաքացու ձեռքը․ 1,5 տարի քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»․ Մելիքյան Չինաստանում երեխաները զանգվածաբար սկսել են հիվանդանալ թոքաբորբով, հիվանդանոցներում հերթեր են գոյացել (տեսանյութ)Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին ճշմարտությունըՀայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին Հավանության է արժանացել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը Wildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինըԲաքվում հայտարարել են, որ գոհ չեն հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նիստից«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Ովքեր են հավակնում ՀՖՖ նախագահի պաշտոնին Ռուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվել«Փյունիկ»-ը որոշում է կայացրել ՀՖՖ նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրել Գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել․ ադրբեջանական ԶԼՄԱրցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ Ավարտվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացըԳյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունըԳյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնումՔարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենանԿայացել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի երկրորդ նիստըՀՌՀ-ն ոչ միայն պիտի սանկցիաներ և խրախուսող նորմեր ունենա, այլև ազդի հանրային խոսքով. պատգամավորԵԱՀԿ համաժողովի աշխատանքների մեկնարկին Միրզոյանին դիմավորել է ԵԱՀԿ գործող նախագահըԻնձ համար ցավալի է՝ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, անընդհատ տարածքային կրճատումներ են ՀՀ-ումԿԳՄՍ նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է գործակցության հնարավոր ուղղություններըՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ անդամի թեկնածուներ՝ թափուր տեղերի համարՓորձագետի կարծիքով՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունիՈրքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում. ՊԵԿ
Ամենադիտված