Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթեր Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկում Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Հակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը» 

Տարվա սկանդալները. ովքեր են հայտնվել աղմկահարույց պատմությունների կիզակետում

Վերլուծական

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանն ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իր թիմի ներկայացուցիչները սկանդալների կիզակետում պարբերաբար չեն հայտնվելու և մնալու են օրենքի տառին և ոգուն հավատարիմ: Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին շրջանում սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաների 10-յակը։

Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Այդ մասին մամուլում են բազմաթիվ գրառումներ եղել: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:

Այս տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։ Խանամիրյանը ձերբակալվել է 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։

Մեկ այլ օրինակ՝ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, ով այնուհետև ազատ է արձակվել:

Վերջերս դարձավ, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է, իսկ դրանից հետո ազատ արձակվել:

Շաբաթներ առաջ ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ Բայց, արի ու տես, որ փոխմարզպետը չի էլ պատրաստվում հրաժարվել երկու պաշտոններից և ոչ մեկից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

Ոչ պակաս սկանդալային իրադարձություն էր, երբ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Ամիսներ առաջ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի մասնակցությամբ:

Նշենք, որ վերը թվարկած դեպքերից և ոչ մեկի արդյունքում չեն գրանցվել հրաժարականներ, քաղաքական թիմի ղեկավարության կողմից չեն հնչել քաղաքական գնահատականներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «զավթելու» մտադրություններ վաղուց է որոնում։ Սա, ըստ երեւույթին, արվում է սեփական թերությունները շտկելու ու կոռուպցիոն վարույթները կարճելու համար։ Ներկայիս իշխանությունը, ոՀայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ էԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Գործ կունենանք հանցավոր իշխանության հետ, եթե վաղը սահմանազատման գործողություններ լինեն. Սրբազան (տեսանյութ)Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՍրբազանՉնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ)Ոքան բիրտ ուժ կիրառեք, այնքան շատ ենք ակցիա անելու. Դանիելյան (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում էՊարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է (տեսանյութ)Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ ԴանիելյանԱյսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում` այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ)Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազիՕկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը10 մլն եվրո վարկ և 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը«Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան
Ամենադիտված