Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ» Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ» 

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի. վերլուծություն և փաստեր

Վերլուծական

ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին զուգահեռ Հայաստանի քաղաքական և փորագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում, թե դա ինչ ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի համար։ Խոսակցությունները հիմնականում ծավալվում են ռազմաքաղաքական խնդիրների շուրջ և դա բնական է, քանի որ ակնհայտորեն կառաջանա անվտանգային վակուում, որը դժվար թե լրացվի Արևմուտքի կողմից  եւ, ըստ այդմ, Ադրբեջանն ավելի անկաշկանդ կհարձակվի Հայաստանի վրա։ Սակայն նույն փորձագետները մոռանում են նշել, որ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը շղթայական ռեակցիա է առաջացնելու և դրանից հետո հարցականի տակ է հայտնվելու նաև ԵԱՏՄ-ում ՀՀ մնալու հարցը: Իսկ ԵԱՏՄ-ն լքելը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ արդեն ՀՀ տնտեսության համար:

Խոսենք փաստերով: Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունն այսօր հանդիսանում է ՀՀ առաջատար արտաքին առեւտրային գործընկերը։ Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն արդեն 2 մլրդ դոլար է։ Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 2,9 անգամ՝ կազմելով ռեկորդային 4,1 մլրդ դոլար, ընդ որում, կարևոր է, որ մեր պատրաստի արտադրանքի արտահանումն ուղղված է հիմնականում դեպի Ռուսաստան:  Նշենք, նաև, որ ի տարբերություն ԵԱՏՄ-ի, ԵՄ–ի հետ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում գրեթե բացակայում են պատրաստի սպառողական ապրանքները: Եվ այս հանգամանքը կարելի է բացատրել այն փաստով, որ հայկական սպառողական ապրանքները ենթարկվում են գնային և որակական բարձր  մրցակցության ԵՄ երկրների շուկաներում: 

Մեկ այլ օրինակ: ԵԱՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջև լրջագույն հնարավորություններ է տեղծում՝ 200 միլիոն բնակչություն ունեցող շուկային մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ նաև ԵԱՏՄ և Իրանի միջև:  ԵԱՏՄ-ն արդեն ստորագրել է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը՝ հենց Հայաստանի վարած բանակցությունների արդյունքում։ Ավելորդ չէ նշել, որ 2019 թվականին ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն Իրանի հետ կնքեց ազատ առևտրի համաձայնագիր, իսկ մինչ այդ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Իրանի հետ այդ համաձայնագիրն ունենալու համար։ Նման համաձայնագրեր կան Վիետնամի ու Սերբիայի, Չինաստանի հետ, և բանակցություններ են տարվում Եգիպտոսի, Իսրայելի, Հարավային Կորեայի հետ։ Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը կորցնելու է Եվրասիական մայրացամաքը Եվրոպայի, Իրանի հետ կապող իր տարանցիկ և անչափ կարևոր դերը և որևէ երաշխիք չկա, որ մոտ ապագայում ՀՀ անդամակցությունը մեկ այլ կառույցի, դիցուք՝ ԵՄ-ին կարող է իրականություն դառնալ:

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից: Բնական գազի ընդհանուր շուկան, բնականաբար, չի ենթադրում գազի միասնական գին, սակայն կարելի է ենթադրել, որ վերջինս կարող է համապատասխանեցվել՝ հաշվի առնելով տրանսակցիոն ծախսերը, հարկերը, տարանցիկ փոխադրումը և այլն։ Երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկային ՀՀ մասնակցությունը կպայմանավորի մատչելի էներգակիրների, նախ և առաջ՝ բնական գազի հասանելիություն, ինչը թույլ կտա տնտեսական աճի կանխատեսելի ներուժ և նշանակալի մրցակցային առավելություններ ձևավորել։ Արդեն 2025 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետությունները կկարողանան անարգել և բորսայական սկզբունքով միմյանցից գազ գնել և միմյանց գազ վաճառել։ Ռուսական ներքին գներով գազի մատակարարումն ավելի քան շահեկան կլինի Հայաստանի Հանրապետության համար, իսկ միասնական շուկան թույլ կտա ԵԱՏՄ-ում գազի միջազգային գներին հետևել միջնորդավորված, ընդ որում՝ միջազգային գների տատանումները ներքին գնագոյացման վրա ուղղակի ազդեցություն չեն ունենա։

Ավելորդ է նշել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լուրջ հարված է հասցնելու ՀՀ էներգետիկ անվտանգությանը:  Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ ԵՄ-ն թեև հայտարարում է, որ աջակցում է ՀՀ էներգետիկ անկախությանը, սակայն հասկանալի չէ, թե կառույցը դրա տակ ինչպիսի առարկայական աջակցություն է հասկանում: Դժվար է ենթադրել, որ ԵՄ-ն կարող է փոխարինել ՌԴ-ին՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում և այս առումով ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին նոր էներգետիկ խնդիրների առջև է կանգնեցնելու:

ԵԱՏՄ-ն լքելը բացասաբար է անդրադառնալու նաև ՀՀ այն քաղաքացիների վրա, ովքեր աշխատում են ՌԴ-ում, իսկ նախորդ տարվա տվյալների համաձայն նրանց թիվը կազմում է 332 հազար: Բանն այն է, որ ՌԴ օրենսդրության համաձայն՝ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են մնալ այնտեղ և աշխատել առանց սահմանափակումների։ Աշխատանքային պայմանագիրն իրենից նաև սոցիալական փաթեթ է ներկայացնում, ներառյալ բժշկական օգնությունը, երեխաներին մանկապարտեզներում և դպրոցներում տեղավորելը և այլն: Ահա նման արտոնություններից էլ զրկվելու են ՀՀ 332 հազար քաղաքացիները, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն լքել ԵԱՏՄ-ն:

Եվս մեկ կարևոր դիտարկում: Ցանկացած տնտեսական միության կարևորությունը վկայող գլխավոր ցուցանիշներից մեկն այդ կառույցին այլ երկրների միանալու ցանկությունն է:  ԵԱՏՄ ղեկավարներն իրենց նպատակների մեջ հիշատակում են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՊՀ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ շահագրգիռ պետությունների  մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Մինչդեռ ԵՄ-ին միանալու ցանկություն ունեցող երկրների թիվը զգալիորեն ավելի քիչ է՝  ընդգրկելով Մակեդոնիան,  Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Եվ քանի դեռ ԵՄ-ը ցանկություն չունի ընդլայնվելու՝ հաշվի առնելով արդեն իսկ բավականաչափ անդամներ ունենալու փաստը, ԵԱՏՄ-ն այս առումով շահում է պարտիան, հետևաբար ԵԱՏՄ-ն լքելը ռազմավարական տեսանկյունից Հայաստանին ձեռնտու չէ:

Վերը բերված փաստերից ակնհայտ է դառնում, որ թեև եվրոպական տնտեսական համակարգերին իներգրվելու լոբբիստները ցանկանում են ներկայացնել ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին իբրև գործարք՝ առանց շահույթի, դա այդպես չէ: Հակառակը՝ ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը այսօր կայուն աճ է արձանագրում, իսկ թե ինչ կոլապսային իրավիճակ է ստեղծվելու Հայաստանյան տնտեսության համար՝ Երևանի կողմից կառույցը լքելու դեպքում, ինչպես են տուժելու թե՛ պետությունը, թե՛ մասնավոր սեկտորը, թե՛ շարքային քաղաքացիները, ավելորդ է նշել․ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն: Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանը հայտնվելու է օդից կախված իրավիճակում, քանի որ ակնհայտ է, որ ԵՄ-ում մեզ գրկաբաց չեն սպասում, իսկ անգամ եթե ինչ-ինչ հրաշքով ինտեգրվենք, ապա ԵՄ-ն չի կարողանալու փոխարինել ԵԱՏՄ-ին և ի վիճակի չի լինելու դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելուՄԻՊ Անահիտ Մանասյանը, կարծես, նույնպես լծվել է հոգեւորականներին պիտակավորելու գործին․ «Հրապարակ»Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք. Վահե Հովհաննիսյան Դանիայի Թագավորությունում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (տեսանյութ)Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի ՀոխիկյանԻնչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա․ «Հրապարակ»Ռուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնելԳիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն ՄելիքյանԻ՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ ՀովհաննիսյանԱնհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակելՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանումԱնահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված