Разъяснение Галстаняна: Может ли Гарегин II прийти на площадь Республики Еревана? Митинг на Площади Республики под руководством архиепископа Баграта Галстяна (прямой эфир) В Армению с рабочим визитом прибудет действующий председатель ОБСЕ, министр ИД Республики Мальта Ян Борг Sputnik Армения: Российские пограничники сворачивают посты в Сюнике Ваге Оганнисян: Мы можем годами разглагольствовать, но вот уже 4 дня боимся стать участниками перемен Дыхание Параджанова в гюмрийском доме-музея Сергея Меркурова Архиепископ Баграт участвует в Святой Литургии в ереванской церкви Сурб Григор Лусаворич (прямой эфир) В Азербайджане произошло землетрясение: толчки ощущались в Сюнике Азербайджанцы полностью разрушили церковь Сурб Амбарцум в Бердзоре Мирзоян и Байрамов договорились продолжать переговоры по открытым вопросам мирного соглашения 

Մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերը հափշտակել են ավելի քան 55.000 ԱՄՆ դոլար (տեսանյութ)

Видео

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Այսպես.

Կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված և սննդի մատակարարմամբ զբաղվող «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» և «ՖՈՏՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով,  տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի և մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներով կազմված կեղծ փաստաթղթերի  օգտագործմամբ,  «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ.Մ-ի, Ն.Հ-ի, Ն.Ն-ի, Ս.Ս-ի, Ռ.Մ-ի, ինչպես նաև մսամթերքի տեսակավորման և բաշխման գործընթացում ներգրավված Գ.Ս-ի, Ա.Ա-ի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց և այլ անձանց՝  միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ, 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել և խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 9 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Հանցավոր խմբի անդամների մի մասը խոստովանական ցուցմունքներ են տվել հափշտակության կատարման մեխանիզմի, հանցավոր խմբի անդամների դերակատարության, հանցավոր ճանապարհով ստացված եկամտի բաշխման, առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարման հանգամանքների շուրջ կայացված պայմանավորվածությունների, դրանց իրագործման եղանակների և այլնի մասին: Ցուցմունքին կից ներկայացվել են նաև հափշտակության կատարման հանգամանքը հիմնավորող, ինչպես նաև հանցավոր եկամտի բաշխման չափի վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող գրառումներով փաստաթղթեր: Հանցավոր խմբի անդամներից հինգի նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:  

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, աշխատավայրերում, ավտոմեքենայում, ընդհանուր՝ շուրջ չորս տասնյակ հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր, շուրջ 55.000 ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն ՀՀ դրամ գումար, ոսկյա զարդեր, ինչպես նաև բջջային հեռախոսներ, համակարգիչներ:

Հարցաքննվել են նաև Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով հափշտակության հանգամանքների, հիշյալ հանցանքներին իրենց առնչության և քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, այդ թվում՝ մեծ ծավալի հասնող հափշտակության ամբողջական չափը և հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Валерий Осипян: Разве можно человека с флагом подвергать приводу?Галстанян: Я встретился с независимым депутатом Ишханом Закаряном - он не отказался от присоединения к процессуРазъяснение Галстаняна: Может ли Гарегин II прийти на площадь Республики Еревана?Полина Гагарина назвала феномен БузовойВеликобритания не будет отправлять войска в Газу для доставки гуманитарной помощиВокруг здания парламента Грузии введут желтый уровень безопасности из-за закона об иноагентахМитинг на Площади Республики под руководством архиепископа Баграта Галстяна (прямой эфир)В Армению с рабочим визитом прибудет действующий председатель ОБСЕ, министр ИД Республики Мальта Ян БоргВ поддержку движения «Тавуш во имя Родины»: В городе Артик организован автопробегНа проспекте Мясникяна в Ереване столкнулись 4 автомобиля: пострадавших нетБаграт Галстанян: Мы должны это сделать - для нашей страны и для нашей жизниSputnik Армения: Российские пограничники сворачивают посты в СюникеВ руководстве ЕС раскритиковали Израиль за призывы палестинцам эвакуироваться из РафахаЗавершены строительные работы детского сада ДжраратаВаге Оганнисян: Мы можем годами разглагольствовать, но вот уже 4 дня боимся стать участниками переменДыхание Параджанова в гюмрийском доме-музея Сергея Меркурова Архиепископ Баграт участвует в Святой Литургии в ереванской церкви Сурб Григор Лусаворич (прямой эфир)Победителем «Евровидения-2024» стал представитель Швейцарии: Армения заняла 8-ое местоКрис Дженнер купила внуку на 5-летие машину за $1500Депутат: В Генштабе не дали никаких разъяснений о том, на каком правовом основании проводится делимитацияСтало известно, у кого аллергия может пройти самаВ Азербайджане произошло землетрясение: толчки ощущались в СюникеМагнитная буря повлияла на работу спутников Starlink Илона МаскаАзербайджанцы полностью разрушили церковь Сурб Амбарцум в БердзореЕС в ближайшие недели усилит поддержку Украины: МакронГраждане перекрыли трассу Спитак-ЕреванНа каком основании освободили УриханянаВ поддержку движения «Во имя Родины» из второго города Армении стартовал автопробег в сторону ЕреванаВ Джрарате открылась спортшкола тяжелой атлетики имени штангиста Симона МартиросянаАдвокат: Полиция Армении подвергла приводу священнослужителяСамвел Бабаян: Любой с улицы будет премьер-министром лучше ПашинянаЛидер движения «Во имя Родины» обратился к проживающим в Европе армянамВышла улучшенная версия смарт-часов Mobvoi TicWatch Pro 5Дисквалифицирован участник «Евровидения» от НидерландовЭксперт: Временное вхождение церкви в политику – акт о завершении в Армении период либерализмаЧасть передаваемого США Киеву оружия доставят из Польши через несколько дней: КирбиВ ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусовАрмен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акцииМирзоян и Байрамов договорились продолжать переговоры по открытым вопросам мирного соглашенияСалливан: США глубоко встревожены откатом демократии в ГрузииУмер легендарный инвестор Джим СаймонсДвижение «Тавуш во имя Родины» призвало журналиста Лео Николяна прекратить 20-дневную голодовкуМиллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-ВегасеПолиция с применением грубой силы подвергла приводу протестующих в центре ЕреванаФонд «Арам Хачатурян» и Международный фестиваль Хачатуряна представят на саммите EFAОбрушившаяся на Землю мощнейшая магнитная буря может вызвать северное сияние на территории СШАПсихолог объяснила, почему люди ощущают симптомы несуществующих болезнейОткрывший стрельбу в Аштараке мужчина дал признательные показанияПолиция задержала 35 участников протестовВ Алматы продолжаются переговоры глав МИД Армении и Азербайджана
Самое популярное