Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
РоссияՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով՝ առնվազն 35 չվերթ է հետաձգվել, 4-ը չեղարկվել է, գրում է Ռիա Նովոստին։
Մոսկվայի ժամանակով 07։24-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 1 չվերթ, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ։