EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում. ՊԵԿ

Society

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից ընդունվել է երկու որոշում, մասնավորապես.

  1. «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» որոշմամբ` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական միջոցներով (փողով) ապահովման պահանջ, այսինքն՝ այդ ամսաթվից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների տեսքով: Նշվածը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:

Ըստ էության, նշված որոշմամբ սահմանված դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով: Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերի ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ (վերջիններիս նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց` ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին):

  1. «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ` նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաք¬սատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կմաքսազերծեն դրանք: Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70%-ի չափով:

Հատկանշական է, որ շահառուները մաքսային ձևակերպման ժամանակ վճարելու են մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 30%-ը, իսկ մնացած բեռը ըստ էության կկրի պետությունը:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):

Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular