Ռուսաստանի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան, կան այդպիսի կառավարություններ. Լավրով
World PressՊետություններն ընդգրկված են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են կայացնում, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը։