«Որոշ երրորդ կողմերի ապակառուցողական գործունեությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը». Բայրամով
ForeignԱրտաքին դերակատարները Հարավային Կովկասում ապակառուցողական գործունեություն են ծավալում, ինչը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանին, հայտարարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սպուտնիկ Ադրբեջան»–ի հաղորդմամբ՝ «ադրբեջանցի նախարարն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ռազմական ներուժի մեծացման և երրորդ կողմերի ապակառուցողական գործունեության վրա»։
«Նման գործողությունները չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործին»,- ասել է Բայրամովը։