Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Նոյեմբերի 29-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:

Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում սուր անկյունները հարթելը, կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու հոգեպես աջակցելը:

Ցուլ. Սա ձեզ համար այն եզակի օրերից է, երբ անգամ ամենահամեստ նվաճումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն եք կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:

Սակայն, այս ամենով հանդերձ, խնդիրներ կունենաք անձնական շփումներում. անգամ ձեզ համար շատ թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Երկվորյակներ.  Այսօր եթե անգամ ձեր առջև լուրջ խոչընդոտներ ծագեն, կարող եք չկասկածել, որ դուք դրանք կհաղթահարեք: Դուք ինքնավստահ եք, խոսում եք շատ համոզված ու ծանրակշիռ, ապագայի պլանները ներկայացնում եք այնպիսի խանդավառությամբ, որ դիմացինին ուղղակի դժվար է դրանց հավանություն չտալը: Հատկապես հաջողություն կունենաք հանրային ելույթներում:

Արժե ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմների հետ շփումներին` դա հաճելի կլինի և ձեզ, և իրենց: Սիրելի մարդուն անսպասելի նվեր մատուցեք. դա կնպաստի հարաբերությունների ջերմացմանը:

Խեցգետին. Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտակար են լինում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:

Հավանական են թանկարժեք նվերներ, իսկ դուք էլ պատրաստ եղեք ոսկերչական իրեր գնելուն:

Առյուծ. Այսօր կարող է ձեր կյանքի բոլոր ոլորտներում դրական և նշանակալի փոփոխությունների սկիզբը դրվել: Աստղերը այսօր բարեհաճ են ձեր հանդեպ, մնում է միայն, որ դուք դրսևորեք ձեզ բնորոշ լրջությունը, համառությունն ու սովորելու ունակությունը:

Եթե այսօր ռոմանտիկ հարբերությունների սկիզբ դրվի, կարող եք չկասկածել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել: Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների, փորձարկումներ անելու, ռիսկի գնալու: Այսօր ձեռք բերված փորձը ձեզ հետագայում շատ է պետք գալու:

Կույս. Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես շրջապատին է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնելու ձեր կողքին:

Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Կշեռք. Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեր մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի էքստրավագանտ տեսքից:

Մտերիմ մարդը կուրախացնի անսպասելի լուրով:

Շատ հարմար օր է սիրո խոստոանության համար:

Կարիճ. Ամենահարմար օրն է զբաղվելու համար այն գործով, որը ձեզ մոտ անմնացորդ հետաքրքրություն է առաջացնում: Դուք գործունյա և խորաթափանց եք, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել նախանշած ուղուց, կամ մոլորության մեջ գցել: Զրույցները շատ կլինեն, և չնայած դրանք կարևոր տեղեկություն չեն պարունակի, այնուամենայնիվ դուք կկարողանաք շրջապատի վրա բարեհաճ տպավորություն թողնել:

Հնարավոր են լուրջ փոփոխություններ անձնական կյանքում  և չի բացառված, որ դրանք այնքան կարևոր լինեն, որ մոռանաք մյուս գործերի մասին:

Աղեղնավոր. Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական հարցեր լուծել, քննարկել սեփականության բաժանման պայմանները:

Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդացումների կհանգեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների հանդեպ:

Այծեղջյուր. Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է:

Հետաքրքիր զարգացում կստանան անձնական շփումները. Նախկինում զուտ գործնական հունով զարգացող հարաբերությունները կարող են ռոմանտիկ կամ ընկերական բնույթ կրել:

Ջրհոս. Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` <չկա չարիք առանց բարիքի>` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> մտերիմների հետ հաճելի զրույցներն են:

Ձկներ. Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ գործարքներ կնքելու համար: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք էապես բարդացնելու են ձեր հետագա հարաբերությունները:

Անկախ ամեն ինչից, անկեղծ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելիս:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular