Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

«Զոռբայությամբ» համայնքապետ դարձածները. ո՞վ է հաջորդը

Analytical

2018 թվականին գալով իշխանության՝ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ իրենք ընդամենը ժողովրդի կամքի իրականացնողներն են, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու և իրենք էլ հաշվի են նստելու ժողովրդի կատարած ընտրության հետ: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ եթե ժողովուրդը ցանկանա՝ իրենք կհեռանան:

Վերջին ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ՔՊ-ականները խայտառակ պարտություն կրեցին, ինչը գուցե մի կողմից և նշանակում է, որ ընտրություններում կեղծիքներ եթե անգամ եղել են, ապա դրանք չեն ազդել վերջնական արդյունքների, պատկերի վրա: Մյուս կողմից՝ ասել, որ ՔՊ-ականները հաշվի են նստել ժողովրդի ընտրության հետ, մեղմ ասած, սխալ կլինի:

Դիցուք՝ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում պարտված ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում էր համայնքի կառավարումը ստանձնելու համար: Սկզբում նրանց օգնեց «Լուսավոր Հայաստանը»՝ դատարան դիմելով, ավագանիում իր մանդատները պաշտպանելու նպատակով: Դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ վանաձորցիների կողմից փաստացի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են: 

Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, և 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։ Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, և այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում: Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։ Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը, դժվար թե, հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։ Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, և նիստ հրավիրել չի ստացվի։

Սեպտեմբերի տեղական ընտրություններում հաղթել էր Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած դաշինքը։ Սակայն երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին։ Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» չէր էլ թաքցնում՝ նիստերին չեն գնում, որպեսզի արտահերթ նշանակվի։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի հրամանով Անիի համայնքապետի ԺՊ նշանակվեց ընտրություններում պարտված թեկնածու Արման Սարիբեկյանը: 

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունից 1,5 տարի անց քաղաքական խմորումներ և նոր գործընթացներ են մեկնարկել: Ընտրության արդյունքում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած, սակայն մյուս ուժերի նման 50+1 ձայն չհավաքած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ի պատասխան այդ քայլի առաջադրել է նախընտրական ցուցակի 2-րդ համար, ավագանու անդամ, Ախուրյանի Բ/Կ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի թեկնածությունը և հենց նրան էլ կարգել համայնքապետ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Քասախ բնակավայրում հաղթանակ է տարել «Իմ Հզոր համայնք» խմբակցությունը: Հիշեցնենք, որ Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Վերոկազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակը գլխավորող Նորայր  Սարգսյանը (ով նախկինում Եղվարդ քաղաքի քաղաքապետն էր): Հաշվի չառնելով ընտրողների վստահությունը, քասախցիների տված ձայները, «Իմ Հզոր համայնք կուսակցությանը» Քասախ բնակավայրի  վարչական ղեկավար է նշանակել ՔՊ-ի ավագանու թեկնածու Արտակ Թովմասյանին, որը ՔՊ-ի ցուցակում էր, բայց՝ երրորդ տասնյակից հետո։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Արտակ Թովմասյաը նշանակվել էր Քասախի համայնքապետի ԺՊ, և համայնքպետարանն ու բնակիչները բողոքի ակցիա էին անում նրա դեմ,   միայն ոստիկանության «պատով» կարողացավ նա մտնել համայնքապետարան։ Այսօր էլ, փաստացի, հենց նրան են նշանակել այն պաշտոնին, որին դեմ էին համաքաղաքացիները։

Վեդիում նույնպես իշխանությունները փաստացի զավթեցին համայնքապետի աթոռը: 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը  գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների: Բայց այդ, ընթացքում Փաշինյանի որոշմամբ համայնքապետի ԺՊ էր նշանակվել ոչ թե ամենաշատ քվե ստացած թեկնածուն, այլ Գարիկ Սարգսյանը, ով էլ այնուհետև, ըստ մամուլի հրապարակումների, բավականին կասկածելի թափանցիկությամբ աչքի ընկած ընտրություններում կարողացավ կորզել համայնքապետի պաշտոնը:

Օրեր առաջ էլ իշխանության զավթման հերթական դրվագը արձանագրվեց Ալավերդիում: Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Ապրելու երկիր»-ը լքած մեկ անդամի հետ  նիստ անցկացրեց ու պաշտոնանկ արեց մեկ տարի առաջ ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նրա փոխարեն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Ստացվում է, որ ամեն քայլափոխին ժողովրդի ընտրությունից խոսացող ՔՊ-ն ամեն ինչ անում է այն ժողովրդի կամքի վրա բռնանալու համար: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է հաջորդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular