Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի

Analytical

Հայաստանի  դեմ ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերների ֆոնին քաղաքական և հասարակական խոսույթում մշտապես շրջանառվում է ՀՀ քաղաքական վեկտորն ամբողջովին դեպի Արևմուտք ուղղելու թեզը: Սակայն, պետք է շեշտել, որ կարծիքը, թե Արևմուտքը պաշտպանելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ, Հայաստանի շահերից ելնելով, փչացնելու է հարաբերություններն Ադրբեջանի հետ, աշխարհաքաղաքական իրադրության թերի ընկալումների հետևանք է: 

Արևմուքն ավանդաբար վարում է առաջին հերթին իր տնտեսական և անվտանգային շահերին նպաստող քաղաքականություն։ Մինչ Ադրբեջանի  հետ հարաբերությունների օրինակով դա ցույց տալը, բերենք մեկ այլ՝ ուկրաինական քեյսի օրինակը: Դիցուք, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը շաբաթներ առաջ անկեղծացել էր, որ եթե նայենք Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեջ ԱՄՆ ներդրումներին, ապա կհասկանանք, որ դրանցից առավելապես շահել է հենց Վաշինգտոնը, քանի որ դրանով խթանվել է ԱՄՆ տնտեսությունը, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել ռազմաարդյունաբերական ոլորտում։  Ավելին՝ Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունից ԱՄՆ-ին ուղղակի ֆինանսական օգուտը կկազմի առնվազն 21,7 միլիարդ դոլար:  Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ամերիկյան սպառազինության պատվերների առաջիկա հոսքից և արտադրության անխուսափելի ընդլայնումից կարևոր օգուտը՝ հենց Պենտագոնի կողմից գնումների համար ռազմական արտադրանքի վերջնական արժեքի նվազումն է: Այսինքն՝ հենց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հնարավորություն կստանա ավելի էժան գնով զենք ձեռք բերել: Կարծում ենք՝ այս օրինակն արդեն իսկ ապացուցում է, որ Արևմուտքը, իսկ այս դեպքում՝ կոնկրետ ԱՄՆ-ն, առաջնորդվում է միայն ու միայն սեփական շահերով:

Իսկ այժմ գանք Ադրբեջանին: Արևմուտքի համար Ադրբեջանի կարևորությունը չի նվազում, դեռ ավելին՝ շարունակ  աճում է: 1999թ.-ին Լոնդոնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման համար միջազգային կոնսորցիումի ստեղծման շուրջ պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարեց' «այս խողովակաշարով ոչ թե նավթ է հոսելու, այլ քաղաքականություն»: Ամրագրվեց Ադրբեջանի քաղաքականության հիմնական դրույթը, որի համաձայն՝ վերջինս իր նավթային գործոնն օգտագործում է ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը' փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:  Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումներն Ադրբեջանից կազմել են 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն:

Ադրբեջանի դերն Արևմուտքի համար ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Այսպես, եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանքը հենց ադրբեջանական գազն է:  Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: Արդյո՞ք ինչ-որ մեկը հավատում է, որ նույն ԵՄ-ն պատրաստ է հարվածի տակ դնել իր էներգետիկ անվտանգությունը՝ հանուն Հայաստանի շահերի լոբբինգի:

Այո, շաբաթներ առաջ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական եւ այլ բնույթի աջակցությունն Ադրբեջանին, սակայն պետք է հասկանալ, որ Բաքուն այդ աջակցության կարիքը բնավ էլ չունի: Այն ժամանակ, երբ երկիրը միլիարդավոր դոլարների պաշտպանական ծախսեր է նախատեսում, Վաշինգտոնից ստացվող միլիոնները գործնականում ոչ մի նշանակություն չունեն:  Իսկ ԱՄՆ-ն ունի Ադրբեջանի աջակցության կարիքը, հակառակ դեպքում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն օրեր առաջ չէր շեշտի, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ ընգծելով, որ դա կհակասեր Միացյալ Նահանգների շահերին։ Իր հերթին՝ ԵՄ-ն էլ, որը Եվրախորհրդարանի մակարդակով սաստում է Ադրբեջանին, անմիջապես դրանից հետո ամենաբարձր մակարդակով պայմանավորվում է թարմացնել Բաքվի հետ ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը:

Եվ այսպես՝ ո՞ւմից ավելի մեծ շահ ունի Արևմուտքը։ Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանից, իսկ Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու ԵՄ-ին։ Ըստ էության, պաշտոնական Երևանին պատրաստվում են կերակրել միայն պաթոսախառն հայտարարություններով և ամորֆ խոստումներով, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի օգնությամբ դուրս կմղեն ՌԴ-ին տարածաշրջանից, մեր երկիրն ընդհանրապես կկորցնի իր նշանակությունն Արևմուտքի համար, քանի որ, ինչպես նշեցինք, Արևմուտքն առաջնորդվում է միայն ու միայն իր տնտեսական շահերով: Ի դեպ, այդ հանգամանքը քաջ գիտակցում են նաև ՌԴ-ում, ինչի մասին ոչ երկիմաստ կերպով օրերս ակնարկել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular