«Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր Մարտիրոսյան Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ) Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար Ղազարյան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ) Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ) 

Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին․ հայտարարություն

Հասարակություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել  ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության տարածած հայտարարությունը։

«75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն ու ուղիներ փնտրել դրանց կանխարգելման համար։ Հատկանշական է, որ «ցեղասպանություն» եզրի և բուն երևույթի բնութագրման հարցում նախադեպային է եղել նաև դարասկզբի Հայոց ցեղասպանությունը։ 1948 թ․ նման փաստաթղթի ընդունումը կարելի էր քաղաքակրթական և մարդասիրական զարգացման նոր աստիճան համարել, եթե իրապես հնարավոր լիներ կանխել վերջին 75 տարիների ընթացքում և մասնավորապես այսօր աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող և անպատիժ մնացող ցեղասպանական գործողությունները։

Հայ ժողովուրդը, թերևս, եզակի տեղ է զբաղեցնում երբևէ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների շարքում, քանի որ քանիցս ենթարկվել է ցեղասպանական ամենատարբեր գործողությունների իր իսկ հայրենիքում կամ նախնական բնակության արեալում։ Սակայն եթե որևէ կերպ հնարավոր է բացատրել ցեղասպանությունները XX դարում, երբ գոյություն չեն ունեցել որևէ միջազգային իրավարար մեխանիզմներ, ապա անպատկերացնելի է նման ակտերի կրկնությունն այսօր։ Վերջին հարյուրամյակի ընթացքում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, արդեն նաև Լեռնային Ղարաբաղի հայությունն առնվազն երիցս ենթարկվել է ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի գործողությունների, որոնք աներկբայորեն կարելի է համարել ցեղասպանություն։

Անհնար է այլ կերպ մեկնաբանել 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ի Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը, անհնար է այլ գնահատական տալ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերին, երբ հայությունը թիրախավորվում էր ազգային և կրոնական խտրական քաղաքականության հենքով, ինչն անհնար դարձրեց պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքում հայկական գոյության շարունակականությունը։ Այս համակարգային անպատժելիությունն էլ ավելի ոգևորեց այն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման և ուծացման հարցում աներևակայելի հաջողությունների հասած Բաքվի բռնապետական վարչակարգին, որը չխորշեց հումանիտար աղետի միտումնավոր հարուցմամբ 10 ամիս շարունակ սովամահության եզրին հասցնել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերին, դիմել անհամաչափ ռազմական գործողությունների ու վախի սպառնալիքով ու նվաստացմամբ բնիկ հայությանը դրդել բռնագաղթի։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես բռնի տեղահանված հայության իրավունքների համար պայքարի հանձնառու, դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անաչառ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարված համակարգային հանցանքներին։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ տասնամյակներ շարունակ խրախուսած հայտայացության քարոզին, որը ցեղասպանածին գործոն է։ Մենք մեկ անգամ ևս հիշեցնում ենք միջազգային հանրությանը, որ ադրբեջանական ծայրահեղ ազգայնական քաղաքականության հետևանքով ադրբեջանական հասարակությունը վերածվել է էթնոֆոբ զանգվածի՝ զուրկ մարդասիրության ու ճշմարտասիրության բոլոր հատկանիշներից։ Այս է վկայում քնած հայ սպային կացնահարողի հերոսացումը, այս է վկայում Ջուղայի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, այս են վկայում այն անթիվ ցեղասպանական գործողությունները, որոնց ենթարկվել է հայությունը 1988-1992 թթ․ պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում, ապա՝ 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում։

Մենք վստահ ենք, որ մարդկության պատմությունը նման զազրելի գործողություններից ապագայում զերծ պահելու համար անհրաժեշտ է, որպեսզի 75 տարի առաջ ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան գործի անվերապահորեն, այլապես մարդասիրական բոլոր կոչերն ի չիք են՝ առանց պատժի ու պատասխանատվության համապատասխան մեխանիզմների»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)
Ամենադիտված