London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Իներցիոն բյուջե. կառավարության հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»․ «Փաստ»

Armenian Press

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի պետական բյուջեի՝ դեռևս նախագծի քննարկման օրերին շատ խոսվեց դրա խութերի մասին, որ այն համահունչ չէ երկրի սոցիալական վիճակի հետ, որ հատկացումներ չեն կատարվել պետության համար կարևոր ոլորտներին:

 

Չնայած բազմաթիվ «բայց»-երին, բյուջեի նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, և ժամանակը կապացուցի կամ կհերքի փորձագետների մտահոգությունները: Ի վերջո, քաղաքացին միշտ սեփական գրպանով է որոշում երկրի տնտեսության վիճակը:


Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2024 թ.-ի պետական բյուջեն լինելու է իներցիոն բյուջե: «Այն չի բերելու մեր տնտեսության մեջ որակական, կառուցվածքային փոփոխություններ: Կառավարությունը փորձում է պահել ընդհանուր միտումները, ժամանակ առ ժամանակ ավելացնել սոցիալական ծախսերը, ճանապարհաշինության ուղղությամբ գումարներ հատկացնել, մանկապարտեզների ու դպրոցների շինարարության հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնել:

 

Սակայն այս ամենը, մեծ հաշվով, մեր տնտեսության մեջ որակական նոր փոփոխություններ չի բերելու: Դարձյալ հիմնականում կախված ենք լինելու դրսից եկող տրանսֆերտներից և վերարտահանումից: 2022 թ.-ից սկսած ունենք մեծ կախվածություն դրսից եկող գումարներից և վերարտահանումից: Ուրիշ եկամտի աղբյուր, որը կկարողանա փոխարինել այս երկու ուղղությունը, այս կառավարությունը չի նախանշել 2024 թ.-ի համար: Նրանց ամբողջ հույսն այն է, որ 2024 թ.-ին կպահպանվի այս միտումը, ուրիշ նոր ծրագիր, կառուցվածքային խոշոր նախագծեր նրանք չունեն շատ պարզ պատճառով, որովհետև նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան կառավարման կարողություններ, թիմ, համապատասխան որակավորում: Այս պահին դա չունեն, նաև վերահսկողական լծակներն են այս պահին շատ անարդյունավետ աշխատում: Պետք է սկսեին, օրինակ՝ Հյուսիս-հարավ 4-րդ տրանշի շինարարական աշխատանքները, բայց այս պահին դեռևս կիսատ-պռատ նախագծային աշխատանքներ են արել, և հայտարարվեց, որ իրանական երեք ընկերություն մասնակցելու է Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի կառուցմանը: Սա, անշուշտ, կարևոր է, բայց ժամկետների մասով որևէ բան այս պահին չի հայտարարվել: Ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը 2024 թ.-ի համար հեղափոխական, առաջանցիկ, ինովացիոն ծրագրեր չունի: Հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Օրերս Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Տնտեսական աճի և մյուս ցուցանիշների վրա ազդեցություն էր ունենում նաև ռելոկանտների ժամանումը Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, նրանց թիվը նույնպես նվազում է, շատերը հեռանում են Հայաստանից: Ստացվում է, որ արտաքին գործոններն էլ են պակասում կամ գոնե թուլանում: «Հիմա դրսից գումարների հոսք կա Շվեյցարիայի մասով, այսինքն՝ ռուսաստանցիները, որոնք իրենց գումարները պահում են Շվեյցարիայում, հիմա շվեյցարական բանկերից հանում են, և դրանց մի մասը գալիս է Հայաստան: Այստեղ այն որոշակի շրջանառություն է ապահովում: Շարունակում ենք վերարտահանում ունենալ դեպի Ռուսաստան, պատժամիջոցներով պայմանավորված՝ դա ևս մեծ օգուտներ է բերում Հայաստանին:

Հայաստանի առանձին կազմակերպությունների ներդրումների հաշվին բավականին աճել են պետական բյուջեի մուտքերը, և կառավարությունն իրեն թույլ է տալիս շռայլ ծախսեր կատարել մի շարք ուղղություններով, որն առհասարակ տեղին չէ: Եթե այս գումարների հոսքը դադարի, եկամտի այլ աղբյուր այս պահին չունենք: Սա բավականին նման է 2008-2009 թվականներին, երբ դրսից գումար էր գալիս շինարարության ոլորտ, ոլորտի հաշվին ունեինք երկնիշ տնտեսական աճ: Երբ այդ գումարների հոսքը դադարեց, 14 տոկոս անկում ունեցանք: Այս իրավիճակում ենք, այդ անկումն ուշ թե շուտ լինելու է: Բայց այդ անկմանը պետք է փորձել նախապատրաստվել, մեղմել այն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելով: Բայց այս կառավարության ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության ուղղությամբ բավականին անարդյունավետ են: Դրա վառ ապացույցն այս տարվա ցուցանիշներն են, արդյունաբերությունն անկում է, գյուղատնտեսության ոլորտը 1-2 տոկոս տնտեսական աճ է գրանցում, այս ամենն՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսում այս ոլորտի աջակցության, սուբսիդավորման և այլնի համար: Պետք է վերանայեն այս ամենը, բայց, ցավոք, չեն կարողանա: Խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, որ պետք է, այսպես ասած, դեպի Արևմուտք քայլեր իրականացնել, բայց արի ու տես, որ մեր կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել իրենց վերջին երկու տարվա գործունեության ընթացքում: Այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան, երբ ընդամենը երկու տարի առաջ այդ թիվը կազմում էր 30-32 տոկոս: Չեն էլ փորձում դիվերսիֆիկացնել շուկան, խոսքը հրաժարվելու մասին չէ, այլ շուկա գտնելու մասին է: Իրենք այդ աշխատանքը չեն կատարում, ու երբ Լարսը 2-3 օրով փակվում է, մեր տնտեսվարողները խառնվում են իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բոլորովին չթերագնահատելով դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման ու կառուցման կարևորությունը՝ երբեմն փորձագետները կարծիք են հայտնում, որ, կարծես թե, այս և այլ ուղղություններով մեծածավալ հատկացումներ կատարելով՝ իշխանություններն ինչ-որ առումով քաղաքական հարց են լուծում՝ պատրաստվելով հերթական ընտրություններին: «Ցանկացած իշխանություն, անշուշտ, պետք է գործի մարդկանց համակրանքը, ձայները շահելու նպատակով: Դա կանոններից մեկն է: Պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ շատերի հավանությանը և քվեին արժանանան: Սա լրիվ նորմալ է: Բայց ճիշտ հակառակն էլ կա, օրինակ՝ գիտությանը հատկացվող գումարներն էլ ավելի են նվազել: Երբ խոսում ենք ծախսի մասին, այն պետք է համեմատենք ՀՆԱ-ի հետ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Ցույց են տալիս, որ մի քանի միլիարդ տրամադրել են, բայց հարաբերակցությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Երբ փորձում ենք համեմատություններ անել, ոչ թե վերցնում և համեմատում ենք բացարձակ թվերը, այլ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, թե նրա քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, կրթությանը և այլն: Գործընթացներին այս տեսանկյունից պետք է նայեն: Մյուս կողմից՝ եթե խոսում են կրթության մասին, ապա պետք է փորձեն կրթության որակը բարելավել՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ հանրակրթության: Նույնիսկ իրենք են արձանագրում, որ վերջին տարիների ընթացքում՝ 4-5 տարվա հաշվարկով, իրենց իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է անգրագիտությունը: Բազմաթիվ խնդիրներ կան կրթական համակարգում, որոնք զուտ դպրոց կառուցելով չես կարող լուծել: Պետք է գնալ արմատական փոփոխությունների, բայց պատրաստ չեն դրան, ակնհայտ է, որ չեն փորձի կտրուկ քայլեր անել, որ հանկարծ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիաներ չանեն և այլն»,-ընդգծում է տնտեսագետը:

Նաև կարծիքներ են հնչում, որ հարկեր և տուրքեր բարձրացնելով՝ իշխանությունը ձգտում է «լցնել» բյուջեն, «ծածկել» հնարավոր պակասորդը: «Տուրքն, օրինակ՝ 1600-ից դառնում է 5000 դրամ: Դրանք շատ փոքր թվեր են, որ դրանով կարողանան ինչ-որ հարց լուծել պետական բյուջեի ընդհանուր եկամտային մասի տեսանկյունից: Կառավարությունը, երբ նեղն ընկնի, սկսելու է պարտքն ավելացնել: Գաղտնիք չէ, որ 2024 թ.-ի համար նախատեսել են պետական պարտքի ավելացում: Եթե իրավիճակը սրվի, եկամուտների հոսքը կրճատվի, էլ ավելի կբարձրացնեն պարտքի շեմը: Սա է իրենց քաղաքականությունը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular