Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Ովքեր են անցնող տարվա ընթացքում տված խոստումներից «թռած» պաշտոնյաները

Analytical

Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք, սակայն, մնացին թղթի վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեփական խոստումներից «թռած» պաշտոնյաներին:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 

Նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ տված իր հարցազրույցներում Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ստեփանավանցիների հետ ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում  կապիտալ շինարարություն էր խոստանում, նոր աշխատատեղերի հիմնում, համայնքային նախկին իշխանությունների կողմից կատարված չարաշահումների բացահայտում, և սպառնում էր թույլ չտալ նախկինների վերադարձը: Դասական հեղափոխական խոստում, ինչպես ասում են: Իսկ այժմ անցնենք փաստերին: Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, թե ինչ բուռն գործունեություն է այս ընթացքում ծավալել համայնքապետը: Նա շնորհավորել է երիտասարդների միջքազգային տոնը, հանդիպել ԱԻՆ նախարարի տեղակալի հետ, դրիֆտ ավտոմեքենաների ցուցադրությանն է հետևել, համայնքապետի մասնակցությամբ նշվել է «Ծաղկի տոնը»-ը,  Գրիգորյանը նաև մասնակցել է շաբաթօրյակին, շնորհավորել է ոստիկանների օրը: Ասել է թե, պաշտոնյան չի կատարել իր տված խոստումներից և ոչ մեկը:

ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձորում հաղթանակ էր տարել ՔՊ-ն ներկայացնող Նարեկ Հարությունյանը: Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։ Ուշագրավն այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին․ երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
 
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում բավական մեծ ուշադրություն էր հատկացնում քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը, սակայն ընտրվելուց հետո,  կարծես թե, մոռացել է որ վերջիններս ունեն բերելավման կարիք: Այդ մասին կփաստի Դիլիջան այցելած գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Փոխարենը, Սարգսյանը ջանասիրաբար պետական հողեր է օտարում, այն էլ՝ շուկայականից ցածր գնով:
 
Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, կարելի է ասել, ընդհանրապես ստվերում է: Մինչդեռ, մինչ ընտրվելը վերջինս խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, ինչպես նաև բարեկարգել ոռոգման ցանցը: Մինչ այս պահը որևէ տեղեկություն վերը նշված կայսերական ծրագրերի իրականացումից չկան, ասել է թե՝ համայնքապետը պարզապես չի կատարել իր իսկ տված խոստումները:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր 2023-ին երկնիշ տնտեսական աճ ապահովել, հակառակ դեպքում՝ սպառնում էր հրաժարական տալ: Այնուհետև, երբ այդ աճը այդպես էլ չապահովվեց, Քերոբյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ ընդամենը կատակել էր:
 
Նիկոլ Փաշինյանը, ով հեղափոխությունից անմիջապես հետո Ստեփանակերտում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ, 2023-ի ընթացքում վերջնականապես հրաժարվեց իր այդ հայտարարությունից և այժմ էլ հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular